«Գարդասիլ»-ով մեր երեխաներին պատվաստելու առնչությամբ հույժ կարևոր իրազեկում ծնողներին

08-12-2017 18:38:05   | Հայաստան  |  Հասարակություն
Արհամարհելով հանրության շրջանում առկա տագնապները, դժգոհությունն ու զայրույթը, ՀՀ կառավարությունը մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստումներն ընդգրկել է «Պատվաստումների ազգային օրացույց» կոչվածում: ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն, նախատեսվել է մեր 13 տարեկան աղջնակների (շուրջ 16 000 հոգի) պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութով: 
 

Ըստ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ներկայացրած պաշտոնական տեղեկանքի, «Գարդասիլ»-ով պատվաստումից հետո «Ավելի շատ դիտարկվում են տեղային ռեակցիաներ՝ ներարկման տեղում ցավ, կարմրություն, այտուց, քոր: Ընդհանուր ռեակցիաներ՝ գլխացավ, ջերմության բարձրացում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն, ցավ որովայնի շրջանում, մկանացավ, ալերգիկ ցան: Արձանագրվել են նաև ուշաթափության դեպքեր…»:
ԱՄՆ-ի կառավարության VAERS տվյալների շտեմարանի համաձայն, որպես մարդու պապիլոմայի վիրուսի (HPV) դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցություններ, գրանցվել են նաև անպտղության, վերարտադրողական գործառույթի խանգարումների, վիժումների, մկանային ցնցումների, նյարդային համակարգի խանգարումների, արյան ճնշման փոփոխությունների, հոդացավերի և մարդու առողջության կրած վնասի բազմաթիվ այլ դեպքեր:
Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Էլիսոն Փոլոք. «Խնդիրն այն է, որ մենք չգիտենք` արդյոք պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութն աշխատո՞ւմ է, թե ոչ: Եվ մենք դա չենք իմանա դեռ 30 տարի»:
Գալինա Չերվոնսկայա (Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բիոէթիկայի կոմիտեի անդամ, վիրուսաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու). «Ի՞նչ է գրում արտադրող ընկերությունը. «Կանանց վերարտադրողական ֆունկցիայի և հղի կանանց մոտ պտղի վրա պատվաստանյութի պոտենցիալ ազդեցության վերաբերյալ հետազոտությունները բացակայում են»: Փաստորեն ամենագլխավորը հետազոտված չէ: Ահա մարդու պապիլոմայի վիրուսի դեմ ևս մեկ պատվաստանյութ են մեզ մոտ մտցրել` «Ցերվարիկս»: Եվ այս ամենը փորձարկում են մեր երեխաների վրա»:
Գինեկոլոգիական քաղցկեղի կանխարգելման հետազոտական խմբի տնօրեն, «Գարդասիլ» և «Ցերվարիքս» պատվաստանյութերի առաջատար հետազոտող, դոկտոր, պրոֆեսոր Դիանա Հարփերը (ԱՄՆ), ասել է. ««Գարդասիլը» զգալի չափով անօգուտ է և երբեք լիովին չի փորձարկվել մինչև 15 տարեկան աղջիկների վրա»: Նա ասել է նաև, որ «Գարդասիլ»-ը չի տեստավորվել և սանիտարական վերահսկողության վարչությունը շրջանցելու շնորհիվ է կիրառվում, դրանում միլիարդավոր դոլարներ են խառնված:
Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, վաստակավոր բժիշկ, 2013-2016թթ. ՌԴ վարչապետի օգնական Գենադի Օնիշչենկոն հայտնել է, որ վերազգային ընկերությունները զբաղվում են Ռուսաստանի երեխաների վրա, ըստ էության, փորձարկումներ կատարելով, և որ դրա օրինակներից մեկը հանդիսանում են մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութերը, որոնք լիովին լեգալիզացված չեն նույնիսկ դրանց ծագման երկրներում: 
Ոչ միայն բազմաթիվ ու հեղինակավոր մասնագետներ, գիտնականներ, պետական և համապատասխան պաշտոնյաներ, այլև նույնիսկ գիտական, բժշկական, առողջապահական լուրջ ու հեղինակավոր հաստատություններ, առողջապահական, մասնագիտական, գիտական ամսագրեր (օրինակ՝ Բժշկական հետազոտությունների ամերիկյան ֆեդերացիայի «Հետազոտական բժշկության ազդեցիկ դեպքերի զեկույցներ» ամսագիրը) ու կայքեր հանդես են եկել ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի ու պատվաստումների չերաշխավորված ու խիստ կասկածելի անվտանգության և արդյունավետության, որոշներն էլ նույնիսկ` վտանգավորության և անարդյունավետության վերաբերյալ հրապարակումներով: 
ՀՀ առողջապահության նախարարը, նախարարության այլ պաշտոնյաներ հաճախ են հայտարարում, թե «Գարդասիլ» պատվաստանյութի անվտանգ չլինելու և արդյունավետության կասկածելի լինելու վերաբերյալ չկա ապացուցողական բժշկության որևէ տվյալ: Մինչդեռ, իրականում «Գարդասիլ»-ի հետ կապված փորձարկումների, դրա կիրառումը թույլատրելու, ըստ էության, տվյալ պատվաստանյութի անվտանգության կապակցությամբ լուրջ կասկածներ է հայտնել ապացուցողական բժշկության առավել հեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ Ապացուցողական բժշկության Քոքրեյն համագործակցության սկանդինավյան բաժանմունքը՝ «Դեղերի եվրոպական գործակալությանն» ուղղած իր բողոք- նամակում:
Պատվաստումների հետևանքով ձվարանի գործառույթի վաղաժամ ձախողման կամ դաշտանի երկարատև բացակայության կապակցությամբ 2016թ. իր մտահոգություններն է բարձրաձայնել Մանկաբույժների ամերիկայն քոլեջը: ԱՄՆ-ում կատարված ուսումնասիրություններից հետո «Pharmaceutical Regulatory Affairs: Open Access» ամսագիրը հոդված է հրապարակել ՄՊՎ-ի դեմ նշված պատվաստանյութով պատվաստումից հետո մարդկանց մահվան դեպքերի վերաբերյալ: Մահացած աղջիկների ուղեղների հյուսվածքներից վերցված նմուշներում հայտնաբերվել է աուտոիմունային վասկուլիտ, որն առաջացել է պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութում առկա հակամարմիններից: Դրանք մեծ խտությամբ հայտնաբերվել են ուղեղի արյունատար անոթներում, ինչը և հանգեցրել է մահվան (հավելյալ տեղեկությունները՝  http://nt.am/am/news/246950/ հղմամբ):
 
Ընդգծենք, որ Հայաստանում «Գարդասիլ»-ով պատվաստումը պարտադիր չէ: Յուրաքանչյուրն իրավունք ունի և կարող է հրաժարվել ՄՊՎ-ի դեմ «Գարդասիլ»-ով կամ որևէ այլ պատվաստանյութով պատվաստումից: Ոչ ոք, առանց ծնողի համաձայնության ու ներկայության, իրավունք չունի պատվաստել նրա անչափահաս աղջնակին: Բացատրեք ձեր երեխաներին, որ երբ փորձեն պատվաստել նրանց, անմիջապես տեղեկացնեն ձեզ, և քանի դեռ ձեր համաձայնությունը չկա և դուք ներկա չեք պատվաստմանը, կտրականապես հրաժարվեն հիշյալ պատվաստումից: Ձեր իրավունքների խախտման պարագայում կարող եք ահազանգել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` 53 76 51 և «թեժ գծի» 116 հեռախոսահամարներով, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներին:                                   
 
Նախաձեռնող խումբ
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


«Գարդասիլ»-ով պատվաստման վտանգավոր հետևանքները թեմայով կարդացեք նաեւ.

30-12-2017 «Գարդասիլով» պատվաստված 700 կին 160 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում Կոլումբիայի դատարանում. «Հետք»29-12-2017 Ստեր, կեղծիքներ` նույնիսկ չբերությամբ սպառնացող «Գարդասիլ»-ով մեր 13-ամյա աղջնակներին պատվաստելու համար (տեսանյութեր)21-12-2017 Եթե մենք լավ աշխատանք կատարենք, ապա նաև նոր պատվաստանյութերի միջոցով կկարողանանք կրճատել մարդկանց քանակը 10-15 տոկոսով (տեսանյութ)19-12-2017 Հայաստանի առողջապահության նախարարությունը խոստովանել է` իրականում ինքն էլ վստահ չէ «Գարդասիլ»-ով իրականացվող պատվաստումների անվտանգության հարցում (տեսանյութեր)19-12-2017 ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՆԱԽԱՐԱՐ ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼ ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ (տեսանյութ)15-12-2017 «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Լևոն Ալթունյանից պահանջում է՝ հրապարակային ներողություն խնդրել հայ աղջիկ երեխաներից15-12-2017 Տասներեքամյա աշակերտուհիների ծնողներն իսկապես մերժել են իրենց երեխաներին վտանգավոր «Գարդասիլ»-ով պատվաստումը, եթե չասենք, որ ընդվզել են…13-12-2017 Հերյուրանքների, ստի, կեղծիքի միջոցով փորձում են իրականացնել «Գարդասիլ»-ով վտանգավոր պատվաստումների ծրագիրը (տեսանյութեր)12-12-2017 «Գարդասիլը» չեն փորձաքննի, պատվաստումները չեն դադարեցնի. նախարարության պատասխանը11-12-2017 Հայաստանի առողջապահության նախարարը մինչև 15 տարեկան աղջնակների մինչև 25 տոկոսին, ըստ էության, անբարոյական է ներկայացրել կամ սեռական բռնության զոհ, տղամարդկանց մինչև 25 տոկոսին` մանկապիղծ (տեսանյութեր) 11-12-2017 Հայաստանի այսպիսի առողջապահության նախարար ունենալը խայտառակություն է, Լևոն Ալթունյանին օր առաջ պետք է պաշտոնանկ անել (տեսանյութ)11-12-2017 Իրականում ինչ են ներարկել աղջիկներին` «Գարդասիլ», թե՞… Հայաստանի առողջապահության նախարարության ծաղկաձորյան շոուն չունի ոչնչի արժեք (տեսանյութ)08-12-2017 Դպրոցներում ստորագրություններ են հավաքել` «Գարդասիլ» վտանգավոր պատվաստանյութով պատվաստման առնչությամբ. ահազանգ08-12-2017 «Գարդասիլ»-ով մեր երեխաներին պատվաստելու առնչությամբ հույժ կարևոր իրազեկում ծնողներին07-12-2017 Ահա այսպիսի խայտառակ իրողություն` գրեթե իբրև հրաշագործ ներկայացվող «Գարդասիլ»-ի վերաբերյալ (տեսանյութեր) 06-12-2017 «Գարդասիլ»-ի անվտանգության կլինիկական փորձարկումները խաբեական բնույթ ունեն (տեսանյութեր)02-12-2017 Յուրաքանչյուր բուժաշխատող, ով կհանդգնի առանց ծնողի համաձայնության ու ներկայության, «Գարդասիլ»-ով պատվաստել նրա 13-ամյա աղջկան, պատասխան է տալու01-12-2017 Եթե «Գարդասիլ»-ով պատվաստված աղջիկները չկարողանան ծննդաբերել (տեսանյութեր)27-11-2017 Հայաստանի առողջապահության նախարարությունը խոստովանել է` «Գարդասիլ»-ով պատվաստվելուց հետո 13-ամյա մոտ 1000 հայ աղջնակ մղկտալու է ուժեղ ցավից, մոտ 1500-ը ջերմելու է26-11-2017 ««Գարդասիլ»-ով ցուցադրական պատվաստում» այսօրվա շոուն չի կարող հասարակությանը հավատ ներշնչել, այս առումով առողջապահության նախարարության ջանքերը զուր են. լրացված (տեսանյութեր)23-11-2017 Մեր 13-ամյա աղջնակներին վտանգավոր «Գարդասիլ»-ով պատվաստելու առնչությամբ իբրև հանրային քննարկում կազմակերպված խայտառակ շոուն22-11-2017 Մեր 13-ամյա աղջնակներին «Գարդասիլ»-ով պատվաստելու հետ կապված առողջապահության նախարարի ու նախարարության ջրերը պղտոր են (տեսանյութեր)22-11-2017 Երբ գործի են դնում «Գարդասիլը» ատամներով պաշտպանող «դիպուկահարներին». «Իրավունք»21-11-2017 Հայաստանի ԱՆ 13-ամյա աղջնակներին «Գարդասիլ»-ով ՄՊՎ-ի դեմ պատվաստումների առնչությամբ հանրությունից թաքցնելու բան ունի (տեսանյութեր)21-11-2017 «Հայ աղջիկները փորձադաշտ չեն.Հայաստանում պատրաստվում են իրականացնել հականախագահական և հակասահմանդրական գործողություն».Ալեքսանդր Ամարյան (տեսագրություն)20-11-2017 ««Գարդասիլի» միջոցով դրսի ուժերը նպատակ ունեն ՀՀ-ում մեծացնել անպտղության մակարդակը».iravunk.com16-11-2017 Աղջիկները մահացել են «Գարդասիլ»-ով մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումից հետո, 14-ամյա աղջիկը՝ 2-րդ ներարկումից երկու շաբաթ անց (տեսանյութեր)14-11-2017 Ձեր 13-ամյա աղջնակները հիմա «Գարդասիլ»-ով պատվաստվելով, հետագայում կարող են զրկվել մայրանալու կարողությունից. հույժ կարևոր զգուշացում ծնողներին (տեսանյութեր)10-11-2017 Պարզ է, որ երկրում պատրաստվում է դավադրություն, և արդեն երևում է, որ ոչ միայն հայ ընտանիքի դեմ, դա դավադրություն է պետականության դեմ10-11-2017 SOS. «Երկրում դավադրություն է պատրաստվում. դավադիրները՝ կառավարության մեջ են» (տեսագրություն) 25-09-2017 «Գարդասիլ» պատվաստա նյութով մեր 13 տարեկան աղջիկների պատվաստումների աղետալի հետևանքները (տեսանյութեր)22-09-2017 «Գարդասիլ» պատվաստանյութով 13 տարեկան աղջիկների պատվաստումները հայկական գենը ոչնչացնելուն ուղղված քայլ է («Գարդասիլ» պատվաստանյութի զոհերը տեսանյութեր)14-09-2017 Պապիլոմա վիրուսի դեմ ՀՀ ԱՆ պատվաստումների ծրագրի վտանգավորության մասին07-09-2017 Եթե նույնիսկ 13 տարեկան աղջիկների ճակատագրերը խեղվեն, առողջապահության նախարարությունը բժիշկների պատասխանատվությամբ չի պրծնի (տեսանյութեր)22-08-2017 Հայաստանի հե՞րթն է եկել նույնիսկ երեխաներին «Գարդասիլ» պատվաստանյութի ներարկմամբ զոհեր տալու (տեսանյութ)18-08-2017 Հայաստանում նույնիսկ 13 տարեկան աղջիկներից սկսած, փորձելու են պատվաստել պապիլոմա վիրուսի դեմ` վիրուսից բխող վտանգը չափազանցնելով (տեսանյութ)