Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23-11-2017 19:43:42   | Հայաստան  |  Հասարակություն
Հանրապետության տարածքում`
 


Նոյեմբերի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, նոյեմբերի 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով: Նոյեմբերի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հյուսիսային՝ 3-8 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:
 
 
 
Երևան քաղաքում`
 
Նոյեմբերի 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով, նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Նոյեմբերի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
Երևան քաղաքի նոյեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 18.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -12.00C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 4.20C
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2850 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար