Հայաստանի տարածքում տվյալների պահոց կստեղծվի

23-11-2017 18:08:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Գործադիրը հաստատել է ՀՀ տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծրագիրը, միջոցառումների ժամանակացույցը և պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափը:  Տվյալների պահոցը սահմանելու է խաղի ընդհանուր կանոններ, ձևավորելու է թվային համակարգերի և ծառայությունների տրամադրման միասնական չափանիշներ ու ստադարտներ, արդյունավետ կերպով ներդնելու է տեղեկատվական համակարգերի անվտանգության և պաշտպանության նորագույն միջոցներ: 
 


Հիմնավորման համաձայն՝ վերջին տարիներին հանրապետությունում էլեկտրոնային կառավարման գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել։  Մասնավորապես, տեղեկատվական համակարգեր են ներդրվել մի շարք պետական կառավարման մարմիններում՝ հնարավորություն ընձեռելով քաղաքացիներին և իրավաբանական անձանց իրենց գործառույթները պետության հետ իրականացնել էլեկտրոնային եղանակով: Այն նպաստում է պետական ծառայությունների որակի բարձրացմանը, ծախսերի և կոռուպցիոն ռիսկերի նվազմանը: Ներկայումս այս բարեփոխումների հաջորդ փուլը նախագծելու և իրականացնելու աշխատանքներ են իրականացվում։ Մասնավորապես, կառավարությունը հանձնարարել է պետական կառավարման մարմիններին ներկայացնել իրենց բնագավառներում թվայնացման ուղղությունները, որոնք հիմք կհանդիսանան հետագա թվայնացման միասնական ուղղությունների մշակման համար։  Ի պատասխան վարչապետի հարցի՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մանրամասներ է հայտնել կենտրոնի ստեղծման ժամանակացույցի վերաբերյալ. «Մենք հիմա քննարկում ենք հարցը մի քանի մասնավոր ընկերությունների հետ: Նախնական հաշվարկներով՝ արժեքը սկսվում է  10 մլն դոլարից: Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում  պետությունն ապահովում է ենթակառուցվածքներով և շենքով, մնացած ներդրումներն անելու է մասնավորը: Մենք նախատեսում ենք մինչև օգոստոս մրցույթն ավարտել»:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 193 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար