Հանրային լսումներ Երևանի զարգացման ծրագրի, բյուջեի, տեղական տուրքերի, վճարների դրույքաչափերի, ինչպես նաև տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու շուրջ

23-11-2017 18:07:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երևանի քաղաքապետարանում տեղի են ունեցել «Երևանի զարգացման 2018 թվականի ծրագրի», «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի», «Երևան համայնքում տեղական տուրքերի 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», ինչպես նաև տեղական վճարների դրույքաչափերի և տեղական վճարների գծով արտոնությունների սահմանման մասով որոշումների հետ կապված Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի հանրային լսումները, որը վարել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
 


Լսումներին մասնակցել են շահագրգիռ անձինք և հասարակական կազմակերպության ներկայացուցիչ: 
Հանդիպման ընթացքում քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը, ինչպես նաև զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանն ընդհանուր դրույթներով ներկայացրել են որոշման նախագծերը: 
Հանրային լսումների մասնակիցներն իրենց հերթին ներկայացրել են նախագծերի վերաբերյալ հուզող հարցերն ու առաջարկները: 
Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, պատասխանելով բարձրացված բոլոր հարցերին, ընդգծել է, որ 2018թ. զարգացման ծրագրի հիմքում մայրաքաղաքի համաչափ զարգացման շարունակականության ապահովումն է: 
Օրակարգի հարցերի նախագծերն առաջիկայում կներկայացվեն Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստի քննարկմանը:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից