Ուկրաինան տարվա սկզբից արգելել է ավելի քան 1300 օտարեկրացիների մուտքը երկիր՝ Ղրիմ այցելելու պատճառով․Tert.am

23-11-2017 16:39:04   | Ուկրաինա  |  Մամուլի տեսություն
Այս տարի Ուկրաինան արգելել է ավելի քան 1300 օտարեկրացիների մուտքը երկիր՝ Ղրիմ այցելելու պատճառով, այս մասին հայտնում է korrespondent.net կայքը: 
 


Նշվում է, որ տարվա սկզբից կազմվել է ավելի քան 2000 վարչական արձանագրություն՝ Ղրիմ այցելած օտարերկրյա քաղաքացիների հետ կապված:  Այժմ քննման փուլում է գտնվում շուրջ 800 արձանագրություն:
 
Նշվում է, որ 1300 օտարերկրացիների շրջանում, որոնց արգելվել է մուտք գործել Ուկրաինայի հանրապետության տարածք, կան հարյուրավոր արվեստի և մշակույթի գործիչներ:
 
Հիշեցնենք, որ Եվրոպական միությունը սահմանել է Ղրիմում արտադրված ապրանքների ներկրման արգելք, ինչպես նաև արգելել է Ղրիմ արտահանել մեքենաշինական, նավթաարդյունաբերական, տրանսպորտի և տեխնիկայի ոլորտի մի շարք ապրանքատեսակներ։
 
Նշենք, որ 2014թ.-ի մարտին կայացած հանրաքվեից հետո Ղրիմը միացվել է Ռուսաստանին:
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից