Ենթակայանների շինարարությանը զուգահեռ սկսվել է սարքերի և սարքավորումների մատակարարումը

23-11-2017 14:40:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Շինարարական աշխատանքների ավարտից հետո  «Աշնակ» և «Երևանի ՋԷԿ»-ի ենթակայանները նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2018թ. վերջ։ 
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանի խոսքով՝ շինարարական աշխատանքներին զուգահեռ սկսվել է «Երևանի ՋԷԿ»-ի ենթակայանի համար անհրաժեշտ սարքերի ու սարքավորումների ներկրումը։ «Աշնակ» ենթակայանի վերակառուցման  և «Երևանի ՋԷԿ»-ի ենթակայանի կառուցման և տեխնիկական վերազինման աշխատանքներն իրականացվում են «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի» աջակցությամբ՝ «էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում։ 
 
-Վերակառուցման արդյունքում նվազագույնի կհասցվեն վթարային անջատումները, կբարձրանա ենթակայանների ու էներգահամակարգի հուսալիությունը, կկրճատվեն շահագործման ծախսերը,- ասել է Վարդան Մարտիրոսյանը:
 
 
 
Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից