Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի․ԱԻՆ

21-11-2017 20:02:41   | Հայաստան  |  Հասարակություն
Հանրապետության տարածքում`
 


Նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ի և 24-ի ցերեկը Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: 22-ին լեռնային շրջաններում, 23-24-ը նաև նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 22-ին լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:
 
Օդի ջերմաստիճանը 22-26-ն աստիճանավար կնվազի 12-15 աստիճանով:
 
 
 
Երևան քաղաքում՝
 
Նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով, 23-ի և 24-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ: 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
Երևան քաղաքի նոյեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան՝   21.50C (1995 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝      -7.00C (2001 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝  5.40C
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2739 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար