Երևանում այս տարի ևս կանցկացվի «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթը

21-11-2017 19:04:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի կողմից ամեն տարի  հայտարարվող «Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթին, որի  շրջանակում առանձնակի կարևորվում են յուրօրինակ և հետաքրքրական լուծումներ առաջարկող աշխատանքներն ինչպես մասնավորի, այնպես էլ անհատ քաղաքացիների կողմից:
 
«Մեր կողմից Ամանորի տոներին ընդառաջ «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի անցկացումն արդեն դարձել է բարի ավանդույթ: Սա լավ առիթ է խրախուսելու մեր քաղաքացիներին, տնտեսվարողներին, որպեսզի նրանք ևս միանան քաղաքի Ամանորի տոնական ձևավորմանը՝ լրացուցիչ տոնական տեսք հաղորդելով մեր Երևանին»,-նշել է քաղաքապետը:
Աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն էլ հանձնարարվել է  այս տարի ևս անցկացնել մրցույթը և ապահովել վարչական շրջանների, տնտեսվարողների կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և անհատ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 98 անգամ
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կածի...