Տարոն Մարգարյան. «Երևանը զբոսաշրջիկների համար պետք է հետաքրքիր լինի նաև ձմռանը»

21-11-2017 18:51:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Ամանորի տոնական միջոցառումների շրջանակում իրականացվող ծրագրերի կազմակերպմանը, աշխատակազմի տուրիզմի բաժնին հանձնարարել է «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ծրագրի շրջանակում Ամանորի և Սուրբ ծննդյան օրերին հատուկ տոնական ծրագիր մշակել:
 
«Երևանը զբոսաշրջային մեծ ներուժ ունի: Եվ մենք զբոսաշրջիկների համար Երևանը պետք է հետաքրքիր դարձնենք նաև ձմռանը: Տուրիզմի բաժինն այստեղ մեծ անելիք ունի, հարկավոր է նոր ծրագրեր մշակել: Միաժամանակ անհրաժեշտ է ակտիվորեն համագործակցել Երևանի զբոսաշրջային ոլորտի հետ և հասանելի դարձնել ամբողջական տեղեկատվությունը, որպեսզի զբոսաշրջային ընկերությունները, հյուրանոցները մեր քաղաքի հյուրերին կարողանան իրազեկել տոնական միջոցառումների, գործող թանգարանների մասին և կարողանան Ամանորին զբոսաշրջային խմբեր ուղղորդել դեպի Երևան»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից