Իտալական ընկերությունը Հայաստանում ուղղաթիռային փոխադրումներ կատարելու մտադրություն ունի

21-11-2017 17:18:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 21-ին ընդունեց «Էլիտալիանա» (ELITALIANA) ընկերության ներկայացուցիչներին՝ գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Ջիուլիվիի գլխավորությամբ։
 


«Էլիտալիանա»-ն, որը մասնագիտացած է տրանսպորտային միջոցների արտադրության ոլորտում, նպատակ ունի Հայաստանում ներկայացնել իր արտադրանքը և  համագործակցության հնարավորություններ ձեռք բերել։
 
Նախարարի հետ նախորդ հանդիպման ընթացքում ունեցած պայմանավորվածության համաձայն՝ իտալացի մասնագետները ներկայացրին հնարավոր համագործակցության իրենց ծրագիրը։ Բացի իտալական տրանսպորտը Հայաստանում ներկայացնելուց, 
ընկերությունը ցանկանում է իր արտադրած բարձրակարգ ուղղաթիռները մեր երկրում շահագործել դեպի մարզեր ուղևորափոխադրումներ իրականացնելու, զբոսաշրջային, առողջապահական, արտակարգ իրավիճակների, մասնավոր այլ 
նպատակներով:
 
Իտալացի մասնագետները նախարարին ներկայացրին իրենց արտադրած մի քանի ուղղաթիռների մոդելներ՝ ընդգծելով դրանց առավելությունները լեռնային պայմաններում:
 
Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկկողմ համատեղ քննարկումները շարունակել շահագրգիռ մյուս գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից