Հայ ուսանողի ստացած գիտելիքը, եռանդն ու աշխարհընկալման թարմությունը Հայաստանի ապագա ձեռքբերումների մեր ուրույն տեղն ունենալու ամենահաստատուն գրավականն է․ Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ուսանողության միջազգային օրվա առթիվ

17-11-2017 14:06:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ուսանողության միջազգային օրվա առթիվ
Սիրելի՛ ուսանողներ,
սրտանց շնորհավորում եմ Ուսանողության միջազգային օրվա առթիվ: Բոլոր ժամանակներում էլ ուսանողությունը համարվել է առաջընթացի, տնտեսական և գիտատեխնիկական զարգացման, կրթական և գիտական ներուժի հզորացման գրավական: Եվ, բնավ պատահական չէ, որ աշխարհն այսօր առանձնահատուկ վերաբերմունք ունի ուսանողության հանդեպ, քանզի կիրթ և գրագետ երիտասարդներն ունակ են ոչ միայն դիմակայել մարդկության առջև կանգնած լուրջ մարտահրավերներին, այլև օժտված են մարդու ստեղծած քաղաքակրթական ձեռքբերումները նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու ձգտումով: 
 

Մեր դեպքում սա առավել քան կարևոր է, քանզի հայ ուսանողի ստացած գիտելիքը, եռանդն ու աշխարհընկալման թարմությունը Հայաստանի ապագա ձեռքբերումների, ազգերի ու պետությունների մեծ ընտանիքում մեր ուրույն տեղն ունենալու ամենահաստատուն գրավականն է:  Ուսանող մեր երիտասարդները բազմիցս են ապացուցել, որ մրցունակ են միջազգային ասպարեզներում և հենց դրանով էլ ձևավորել են այն հիմքը, որը պայմանավորելու է մեր հայրենիքի և հայ ազգի ապագան: 
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ առողջություն, ուսման մեջ մեծ հաջողություններ և ստացած գիտելիքն անմնացորդ կիրառելու ձգտում ու հնարավորություն:
 
ՏԱՐՈՆ  ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից