Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

16-11-2017 19:11:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի եւ ՆԹ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի ուղեկցությամբ նոյեմբերի 16-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
 

Սենատի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։
 
Բարձրաստիճան հյուրը եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում։
 
Տիկին Անկի Բրուկերս-Քնոլը նշել է. «Առաջին անգամ եմ լինում թանգարանում եւ խորապես ցնցված եմ այն տառապանքներից, որոնք կրել է հայ ժողովուրդը։ Սարսափելի եւ ահավոր է»։ 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 265 անգամ
Անվճար բաժանորդագրվեք մեր հաղորդումներին YouTube-ում, Facebook-ում, Twiter-ում
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կարծիքը...