Մոսկվայում Լևոն Ալթունյանը մասնակցել է «Հայաստանի մշակույթի օրերին»

16-11-2017 19:08:06   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած  աշխատանքային այցի ընթացքում կազմակերպված «Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճարի համալիրում բացվել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը։
 


Հայաստանի Հանրապետության նախագահի և նրա գլխավորած պատվիրակության, համայնքի ներկայացուցիչների և Հայաստանից ժամանած մշակութային գործիչների հետ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը եղել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարանում և «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճարում, դիտել ՀԱԵ Ռուսաստանի և  Նախիջևանի թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, որն ունի երկու խոշոր թեմատիկ բաժիններ՝ Հայաստանի պատմությունը բրոնզե դարից մինչև Ուրարտու և քրիստոնեության ընդունումից մինչև մեր օրեր:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից