Պարզ է, որ երկրում պատրաստվում է դավադրություն, և արդեն երևում է, որ ոչ միայն հայ ընտանիքի դեմ, դա դավադրություն է պետականության դեմ

«Ինձ մոտ հարց է ծագում` ընդհանրապես, գլխավոր դատախազը նկատո՞ւմ է այս բոլորը, թե չէ». Լիա Ավետիսյան

10-11-2017 21:41:06   | Հայաստան  |  Իրավունք
 


 
 
Իր այս համոզմունքը գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը հայտնեց «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում այսօր «Դավադրություն հայ ընտանիքի և մեր ինքնության նկատմամբ... Ո՛չ «Ընտանիքի նկատմամբ բռնության մասին» օրինագծի ընդունմանը և պապիլոմայի վիրուսի դեմ վտանգավոր պատվաստումներին» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսում:
Որպես իր այս համոզմունքի հիմնավորում, տիկին Ավետիսյանը նշեց «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» (իրականում` ընտանիքի նկատմամբ բռնության մասին) ընտանիքաքանդ ու խայտառակ օրենքի նախագիծը, ինչպես նաև ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծն ասպարեզ բերելու փաստերը, տուգանքներով փաստաբանների բերանը փակելու մտահղացումը և այլն:
«Արդեն պարզ են դավադիրները կառավարության կազմի մեջ, ովքեր որ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել, նրանք էլ դավադիրներ են,- ասաց Լիա Ավետիսյանը:- ինձ մոտ հարց է ծագում` ընդհանրապես, գլխավոր դատախազը նկատո՞ւմ է այս բոլորը, թե չէ: Երկրի, պետականության, ազգի դեմ պատրաստվել և հասունացել է դավադրություն: Սա շատ լուրջ հարց է, սա պատմական կետ է, երբ որ մենք արդեն մի քայլի վրա ենք երկիրը կորցնելուց»:
Ասուլիսի մյուս բանախոսին` գրող, հրապարակախոս Ռուզաննա Ասատրյանին շատ է մտահոգել ու զայրացրել ՀՀ կառավարության երեկվա որոշումը` դեկտեմբերի 2-րդ շաբաթվանից «Գարդասիլ» վտանգավոր պատվաստանյութով պատվաստումները սկսելու վերաբերյալ: Ըստ Ռուզաննա Ասատրյանի, սպիտակ եղեռնն արդեն վաղուց սկսել են իրականացնել մեր հայրենիքում:
Ի պատասխան ՀՀ նախագահին, նրա տիկնոջը, վարչապետին «Հանուն Հայքի, հանուն հայրենիքի» շարժման անունից հղված դիմումների, Ռ. Ասատրյանն, ի վերջո, ս. թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ առողջապահության նախարարությունից, որտեղ ուղարկվել էին այդ բոլոր նամակները, ստացել է մի գրություն: Նախարարության աշխատակազմի ղեկավարի ստորագրած այդ պատասխանով նրան տեղեկացրել են առաջիկա շաբաթվա ընթացքում (այսինքն` մինչև հոկտեմբերի 2-րդ տասնօրյակի ավարտ) աշխատանքային խմբի ստեղծման մտադրության մասին, որի նպատակն է քննարկել մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստումների հետ կապված, հասարակության մոտ անհանգստություն առաջացնող բոլոր հարցերը: Հաշվի առնելով դիմումատուի մտահոգություններն ու անհանգստությունները ՀՀ-ում 13 տարեկան աղջիկների շրջանում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրման կապակցությամբ, խոստացել են Ռուզաննա Ասատրյանին ևս հրավիրել այդ քննարկումներին, միաժամանակ հայտնել, որ աշխատանքային խմբի հանդիպումների տեղի ու ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ: Սակայն, առ այսօր, ինչպես բանախոսը հայտնեց, ինքը հիշյալ խնդրի շուրջ քննարկման մասնակցելու հրավեր չի ստացել: Ահա և փաստը, թե ինչպես է աշխատում ՀՀ առողջապահության նախարարությունը:
Բանախոսը հիշեցրեց ԶԼՄ-ներում հրապարակված այն տեղեկատվությունը, ըստ որի, ԱՄՆ-ում ավելի քան 51 հազար մարդ առողջական տարբեր խնդիրներ է ունեցել «Գարդասիլ» պատվաստանյութի ներարկման հետևանքով: ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված հիշյալ պատասխանում վերոնշյալի կապակցությամբ հայտնվել է, որ այդ ավելի քան 51000 առողջական խնդիրներից բոլորը չէ, որ առաջացել են մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումների հետևանքով, դրանց մի մասը եղել է այլ պատվաստումների հետևանք: Բացի այդ, ըստ ԱՆ-ի պատասխանի, մի շարք դեպքերում առողջական խնդիրներն առաջացել են այն բանի հետևանքով, որ պատվաստումներ են կատարվել պատվաստման ոչ ենթակա տարիքային խմբերում՝ 3-9 տարեկան երեխաների և 44 տարեկանից բարձր անձանց շրջանում, և եթե այդ բոլոր դեպքերը հաշվարկից դուրս են թողնվում, ապա 51956 դեպքից 37 220 դեպքում է միայն, որ պատվաստումից հետո 1 տարվա ընթացքում իսկապես առողջական խնդիրներ են առաջացել մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումների հետևանքով:
Գրող, հրապարակախոսը ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված պատասխանից կատարեց հետևյալ մեջբերումը. «Եթե վերցնենք միայն ՄՊՎ-ի դեմ պատվաստման ենթակա տարիքային խումբը, ապա պատվաստումից հետո 1 տարվա ընթացքում գրանցված բոլոր դեպքերը կկազմեն 37220»:
Բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ մի՞ թե վերոնշյալ 37 220 թիվը փոքր է կամ 37 220 հոգու ճակատագիրը՝ անկարևոր… Մի՞ թե նրանց առողջությունը, ըստ ՀՀ առողջապահության նախարարի, նրա տեղակալների և առողջապահության նախարարության այլ պաշտոնյաների, վտանգելու ենթակա էր… Եվ կարո՞ղ են նրանք ասել, թե Հայաստանում 13 տարեկան հասակի այն 16 000 աղջիկներից, որոնց մտադիր են «Գարդասիլ» վտանգավոր պատվաստանյութով պատվաստել, Աստված մի արասցե, քանի՞սը կմահանան… Քանի՞սը կդառնան հաշմանդամ, չբեր կամ կհիվանդանան այս կամ այն հիվանդությամբ: Ինչ վերաբերում է նրան, որ ԱՄՆ-ում 37 200-ին գերազանցող մնացյալ դեպքերում առողջական խնդիրներն առաջացել են նաև այն բանի հետևանքով, որ պատվաստվածների մի մասը եղել է 44 տարեկանից բարձր, ապա այդ պատճառաբանությունն առնվազն անհասկանալի է, քանի որ, ի տարբերություն 3-9 տարեկանների, 44-ից բարձր տարիքի կանանց օրգանիզմն արդեն լիովին կազմավորված է, նրանց օրգանիզմի դիմադրողականությունն էլ ավելին է, քան 3-9 տարեկաններինը, հետևաբար նրանց շրջանում առողջական խնդիրների առաջացումը 44-ից բարձր տարիքով պայմանավորելը համոզիչ չէ:
Եվս մեկ մեջբերում ԱՆ հիշյալ պատասխանից. «Ըստ VAERS համակարգի տեղեկատվության, պատվաստումից 3 օրվա ընթացքում արձանագրվել է 17943 դեպք, որից պատվաստման ենթակա տարիքային խմբում՝ 16 434 դեպք, դրանցից ծանր՝ 698 դեպք, այդ թվում՝ 18 մահվան դեպք»:
«Սրանք փաստեր են, որոնք ուղարկել են ինձ, որպեսզի ես համոզվեմ, որ «Գարդասիլը» վտանգավոր չէ»,- իր ստացած պատասխանից վերոնշյալ մեջբերումը կատարելուց հետո, ասաց Ռուզաննա Ասատրյանը և հավելեց, որ այդ դեպքերն առողջապահության նախարարության պաշտոնյաների համար դեպք չեն: Բանախոսի բնորոշմամբ, այս ամենը զավեշտական է, մենք կարծիքով, ավելին…
Ինչպես տեղեկացրեց գրողն ու հրապարակախոսը, ինքն արդեն դիմել է մայրերին, երեկ համացանցով SOS է հայտարարել, մարդիկ իրեն հարցնում են՝ ի՞նչ անել…
«Ուրեմն,- շարունակեց Ռուզաննա Ասատրյանը,- ես այն կարծիքին եմ, որ այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ: Մենք բավական երկար ենք հանդուրժել, 1990-ական թվականներից մինչև օրս հայ գենի հետ հաշվեհարդար է կատարվում… Միջազգային ուժերը ոչ թե այսօր, այլ շատ վաղուց ծրագրել են աշխարհի 7 միլիարդ բնակչությունից թողնել ընդամենը ոսկե 1 միլիարդը»:
Ըստ բանախոսի, նրանց թիրախում է մարդկությունն ընդհանրապես, իսկ մենք՝ հատկապես, որովհետև Հայաստանի աշխարհագրական դիրքը խիստ շահագրգռում է մեր ազգի թշնամիներին, որոնք այստեղ հեռահար աշխատանքներ են կատարում:
Երեկ արձագանքելով 13-ամյա աղջիկներին «Գարդասիլ»-ով պատվաստելու վերաբերյալ ՀՀ կառավարության հիշյալ որոշմանը, Ռուզաննա Ասատրյանը մասնավորապես գրել է.
«Մեկ ամսից ավել է արդեն, մենք համառորեն պայքարում ենք այս գենասպան պատվաստից մեր երեխաներին փրկելու համար, սակայն ստացած դրամաշնորհներն ավելի հզոր են, և մենք գործ ունենք ապազգային մտածողության տեր անձանց հետ, որոնց համար մեկ է, թե քանի երեխա հաշմանդամ կդառնա, քանիսը՝ անպտղաբեր»:
Գրողը, հրապարակախոսն այնուհետև կոչ է արել. «Ձեր զավակներին, ձեր սաներին, սիրելի ծնողներ և ուսուցիչներ, հեռու պահեք այդ վտանգից, սա սպիտակ եղեռն է, որն իրականացվում է ինչպես միշտ օտարների թելադրությամբ ու միջոցներով, սակայն մեր ձեռքերով: Ո՞վ է տեսել 30 տարի հետո ազդեցություն թողնող պատվաստանյութը ներարկել 30 տարի առաջ... Սա նոր ցեղասպանություն է… Թույլ չտա՛ք, մեր Սահմանադրությունը չի պարտադրում, փրկե՛ք ձեր երեխաների կյանքը…»:
«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահի մյուս հյուրը՝ պահեստազորի փոխգնդապետ Ալբերտ Հովհաննիսյանը, ասաց, որ կիսում է արդեն իսկ հանդես եկած բանախոսների մտահոգությունները, պատրաստ է սատարելու նրանց:
«Սա աղետ է մեզ համար, Հայաստանի համար»,- ասաց Ալբերտ Հովհաննիսյանը և հավելեց, որ Հայաստանում չկա ընտանեկան բռնության այն վիճակը, որը փորձում են ներկայացնել ոմանք:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


«Գարդասիլ»-ով պատվաստման վտանգավոր հետևանքները թեմայով կարդացեք նաեւ.

16-11-2017 Աղջիկները մահացել են «Գարդասիլ»-ով մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումից հետո, 14-ամյա աղջիկը՝ 2-րդ ներարկումից երկու շաբաթ անց (տեսանյութեր)14-11-2017 Ձեր 13-ամյա աղջնակները հիմա «Գարդասիլ»-ով պատվաստվելով, հետագայում կարող են զրկվել մայրանալու կարողությունից. հույժ կարևոր զգուշացում ծնողներին (տեսանյութեր)10-11-2017 Պարզ է, որ երկրում պատրաստվում է դավադրություն, և արդեն երևում է, որ ոչ միայն հայ ընտանիքի դեմ, դա դավադրություն է պետականության դեմ10-11-2017 SOS. «Երկրում դավադրություն է պատրաստվում. դավադիրները՝ կառավարության մեջ են» (տեսագրություն) 25-09-2017 «Գարդասիլ» պատվաստա նյութով մեր 13 տարեկան աղջիկների պատվաստումների աղետալի հետևանքները (տեսանյութեր)22-09-2017 «Գարդասիլ» պատվաստանյութով 13 տարեկան աղջիկների պատվաստումները հայկական գենը ոչնչացնելուն ուղղված քայլ է («Գարդասիլ» պատվաստանյութի զոհերը տեսանյութեր)14-09-2017 Պապիլոմա վիրուսի դեմ ՀՀ ԱՆ պատվաստումների ծրագրի վտանգավորության մասին07-09-2017 Եթե նույնիսկ 13 տարեկան աղջիկների ճակատագրերը խեղվեն, առողջապահության նախարարությունը բժիշկների պատասխանատվությամբ չի պրծնի (տեսանյութեր)22-08-2017 Հայաստանի հե՞րթն է եկել նույնիսկ երեխաներին «Գարդասիլ» պատվաստանյութի ներարկմամբ զոհեր տալու (տեսանյութ)18-08-2017 Հայաստանում նույնիսկ 13 տարեկան աղջիկներից սկսած, փորձելու են պատվաստել պապիլոմա վիրուսի դեմ` վիրուսից բխող վտանգը չափազանցնելով (տեսանյութ)