ՍԱՊԾ-ը դիմել է Ռուսաստանի գործընկերներին հայկական լոլիկի խմբաքանակի ոչնչացման հարցով․«Արմենպրես»

10-11-2017 19:45:52   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
 


Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ռուս գործընկերներին գրություն է ուղարկել` ոչնչացված լոլիկի մասին ինֆորմացիա տրամադրելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՍԱՊԾ մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:
 
«Մեզ դրա մասին պաշտոնապես չի տեղեկացվել»,-ասաց նա:
 
Ռուսական լրատվամիջոցները ավելի վաղ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Ռուսաստանի Ռոստովի մարզում «Ռոսսելխոզնադզորի» տարածաշրջանային վարչությունն արգելել է Հայաստանից 21 տոննա լոլիկի ներմուծումը: Նշվում է, որ լոլիկի խմբաքանակի մեջ հարավամերիկյան լոլիկի ցեց է հայտնաբերվել:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 427 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար