10 ԳԲ ծավալով նոր ինտերնետ փաթեթ Ucom-ի շարժական կապի բաժանորդների համար

10-11-2017 19:29:11   | Հայաստան  |  Կազմակերպություններ
 


 
Այսօրվանից Ucom շարժական կապի բոլոր բաժանորդները հնարավորություն ունեն ակտիվացնելու 10 գիգաբայթ ծավալով նոր ինտերնետ փաթեթն ընդամենը 5000 դրամով: Կանխավճարային ծառայության բաժանորդները կկարողանան այն ակտիվացնել՝ հավաքելով *205*5# հրահանգը, իսկ հետվճարային ծառայության բաժանորդները՝ *200*5#-ը:
 
Փաթեթի վավերականության ժամկետը 30 օր է: Բաժանորդները կարող են վերահսկել սպառված մեգաբայթերի քանակը, ստուգել փաթեթի մնացորդը և վավերականության ժամկետը` հավաքելով *205*20# կանխավճարային և *200*20#՝ հետվճարային ծառայության համար:
 
«Այս փաթեթը կբավարարի բոլոր այն բաժանորդների պահանջները, ովքեր իրենց կյանքն առանց սմարթֆոնի չեն պատկերացնում: Այս ծավալի ինտերնետ փաթեթը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր գերադասում են գործնական նամակին պատասխանել նույն վայրկյանին ու ցանկացած վայրից, կամ նախընտրում են մտերիմների հետ հիմնականում առցանց զրույցի տարբերակը», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: 
 
Հիշեցնենք, որ միաժամանակ հնարավոր է ակտիվացնել մի քանի փաթեթ: Ինտերնետ փաթեթները հնարավոր է օգտագործել այն դեպքում, երբ բաժանորդի հեռախոսահամարը գտնվում է ակտիվ շրջանում և ինքը՝ բաժանորդը ռոմինգում չէ:
 
Նոյյան տապան   -   Կազմակերպություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից