Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովի բացմանը

10-11-2017 19:24:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովի պաշտոնական բացման արարողությանը:
 
ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի համայնքների միության համատեղ ջանքերով կազմակերպված համաժողովը նպատակ ունի ձևավորել Հայաստանում տեղական ինքնակառավարման զարգացման հարցերի քննարկման կարևոր և բազմադերակատար հարթակ՝ ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին: Համաժողովի շրջանակում կներկայացվեն Հայաստանում ընթացող վարչատարածքային բարեփոխումները և ապակենտրոնացման հեռանկարները:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից