«ԱՆԴՐԱՆԻԿԻ» ԲԱԶՄԱՀԱՐԿԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՆՈՐ ԿՈՅՈՒՂԻ

10-11-2017 18:08:49   | Հայաստան  |  Հասարակություն
 

Արագ թափով առաջ է ընթանում նոր կոյուղագծի կառուցումը Անդրանիկի փողոցում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Երեւան): Հինը հաճախակի խցանումների պատճառով ենթակա չէ հետագա շահագործման:
Ինչպես հայտնեց տեղում վերահսկողություն իրականացնող Վեոլիա Ջրի Տեխնիկական տնօրինության ներկայացուցիչ Էդվարդ Հովհաննիսյանը, աշխատանքների սկիզբը դժվար էր: Գրունտը շատ քարքարոտ է, կոյուղին էլ մոտ 2,5մ խորությամբ է գտնվում: Սակայն շուտով կապալառուն՝ «Երջրմուղ-կոյուղի» ՍՊԸ-ն հարմարվեց իրավիճակին ու մոբիլիզացնելով բոլոր հնարավորությունները գործն առաջ տարավ:
 
«Անդրանիկի փողոցի 108 -114շ. կոյուղագծի վերակառուցում» անվանումը կրող ծրագրի շրջանակներում կառուցվում է ընդհանուր առմամբ 180 մետր տարբեր տրամագծերի կոյուղու ցանց պոլիէթիլենե ակոսավոր խողովակներից, որի ավարտին հարակից 4 բազմահարկերի բնակիչները ջրահեռացման հետ խնդիրներ այլեւս չեն ունենա:
 
Վեոլիա Ջուր ՓԲԸ,
Հանրային կապերի ծառայություն
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից