Մեկ շաբաթվա ընթացքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն առգրավել են 129 հատ «սիգ» տեսակի ձուկ

10-11-2017 17:52:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից սույն թվականի նոյեմբերի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում կազմվել է բնապահպանական խախտումների մասին 4 արձանագրություն` 2 ապօրինի ձկնորսության և 2 ապօրինի խեցգետնորսության վերաբերյալ:
 
Առգրավվել է 16 հատ պոլիէթիլային ձկնորսական ցանց, 129 հատ «սիգ»  տեսակի ձուկ և 10,5 կգ խեցգետին: 87 հատ ձուկ հանձնվել է Սևանի թիվ 3 «Հեքիաթ» ՀՈԱԿ-ին, 42-ը՝ «Ծովագյուղի» մանկապարտեզ ՀՈԱԿ-ին:
 Առգրավված խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 362 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար