Նովոսիբիրսկի գիտնականները գտել են վիրահատությունների ընթացքում արնահոսությունը դադարեցնող նոր միջոց

10-11-2017 16:59:25   | Ռուսաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 


Նովոսիբիրսկի երիտասարդ գիտնականները կարողացել են լուծում գտնել արնահոսությունը դադարեցնելու և հետվիրահատական բարդացումներից ազատվելու համար։
 
ТАСС-ի փոխանցմամբ` Նովոսիբիրսկի Մեշալկինի անվան կլինիկայի բժիշկները «Օրգանական քիմիայի ինստիտուտի» իրենց մի շարք գործընկերների հետ համատեղ մշակել են բազմաֆունկցիոնալ դեղամիջոց, որն իր բաղադրության մեջ ունի վանկոմիցին հակաբիոտիկ և օքսիդացված ցելյուլոզ։
 
Աղբյուրի տեղեկացմամբ՝ նոր  բազմաֆունկցիոնալ դեղամիջոցը հնարավոր կլինի օգտագործել սրտանոթային, պլաստիկ վիրաբուժության, վնասվածքաբանության, նյարդավիրաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի մեջ։
 
Բացի այն, որ նոր միջոցը արագ և էֆֆեկտիվ կերպով դադարեցնում է արնահոսությունը, նաև ցուցաբերում է հակաբակտերիայլ ակտիվություն, և բիոհամատեղելի է։
 
Գիտնականների խոսքերով՝ արնահոսության դադարեցման արագ և էֆֆեկտիվ միջոցը բժիշկների համար օրակարգային հարց էր, քանի որ ամբողջ աշխարհում տարեկան կատարվում են միլիոնավոր վիրահատություններ, որոնք գրեթե բոլորն անցնում են արնահոսության ռիսկով։
 
Նովոսիբիրսկի բժշկական գիտության թեկնածու Ալեքսանդրա Տարկովան նշել է, որ 
արնահոսությունը կանգնացնող նոր միջոցը թույլ է տալիս զերծ մնալ հետվիրահատական խնդիրներից և տեսանելի կերպով նվազեցնում է բուժման ծախսը: 
 
Ինչպես նշում են ծրագիրը մշակողները, դեղատոմսն արդեն  պատրաստ է թողարկման համար։
 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից