«Զվարթնոց» օդանավակայան-Երևան երթուղու վերջնակետը կլինի «Երիտասարդական» մ/կ-ն

10-11-2017 16:15:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Զվարթնոց» օդանավակայան-Երևան N201 ավտոբուսային երթուղին նոյեմբերի 11-ից կշահագործվի հաստատված չվացուցակի պահանջներին համապատասխան՝ առավոտյան ժամը 07.00-ից մինչև 22.00-ն՝ 30 րոպե միջակայքով, 22.30-ից մինչև 07.00-ն՝ 1 ժամյա պարբերականությամբ։
 


«Զվարթնոց» օդանավակայանից շարժվելով՝ ավտոբուսը կանգառներ է կատարում Փարաքար, Արգավանդ գյուղերի մոտ, Կենտրոնական ավտոկայարանի, Մաշտոցի պողոտայի (նախկին «Փակ շուկա»), Ստ. Շահումյանի անվան դպրոցի, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կանգառներում, մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ:
 
Վերջնակետից` մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտից, դեպի օդանավակայան ուղևորվելիս, ավտոբուսը կանգառներ կկատարի Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ, «Հանրապետության» հրապարակում (Ազգային պատկերասրահի հարևանությամբ), Ամիրյան փողոցի, Մաշտոցի պողոտայի (նախկին Փակ շուկա), Կենտրոնական ավտոկայարանի, Արգավանդ և Փարաքար գյուղերի կանգառներում, 
«Զվարթնոց» օդանավակայանում:
 
Բացի այդ, այս երթուղու ավտոբուսներում մոտ օրերս կտեղադրվեն համապատասխան տերմինալներ, որոնց միջոցով մեր քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ուղեվարձը վճարել իրենց բանկային 
քարտերով։
 
«Զվարթնոց» օդանավակայան-Երևան N201 ավտոբուսային երթուղին սպասարկում է «Էլիտ բաս» ընկերությունը։ Ուղեվարձը 300 դրամ է։
 
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից