Լիբանանցի ներդրողները ցանկանում են կենցաղային տեխնիկայի արտադրություն հիմնել Հայաստանում

10-11-2017 12:00:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպել է լիբանանյան “AC HOLDING” ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրենի հետ՝ քննարկելու իրենց ներդրումային ծրագիրը։ Լիբանանցի ներդրողները հետաքրքրված են Հայաստանում կենցաղային տեխնիկայի արտադրությամբ։
 
«Շատ ուրախ եմ, որ Բեյրութում մեր վերջին հանդիպումից հետո, այսօր Ձեզ արդեն Երևանում եմ տեսնում։ Լիահույս եմ, որ կշարունակենք մեր գործնական քայլերը այս ներդրումային ծրագրի իրականացման ուղղությամբ», - նշել է Սուրեն Կարայանը։ Նախարար Կարայանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պատրաստ է օժանդակել այս ծրագրի իրականացմանը և մշտապես իր ուշադրության կենտրոնում պահել ներդրումային ծրագրերը։ 
Կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ ավարտին են մոտեցել տարածքի ձեռքբերման աշխատանքները։ Ավարտական փուլում են նաև կազմակերպության կողմից իրականացվող ուսումնասիրությունները՝ ներդրումային ծրագրի իրականացման հաջորդ քայլերին անցնելու համար։ 
Հանդիպման ընթացքում ներկայացվել են պետության օժանդակության գործիքակազմից ներդրողներին առաջարկվող արտոնությունները, ինչպես նաև քննարկվել են այլ արտոնությունների հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներդրողներին փոխանցել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունն՝ ուսումնասիրություններն ավարտին հասցնելու համար։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 156 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար