Համիկ Թամոյանը հանրության դատին է ներկայացրել նոր «Խենթ աղջիկ» տեսահոլովակը (տեսանյութ)



09-11-2017 21:39:32   | Հայաստան  |  Հասարակություն
 


Ազգությամբ եզդի երգիչ Համիկ Թամոյանը այսօր երաժշտասեր լսարանին ներկայացել էր իր նոր «Խենթ աղջիկ» տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսոր Խդր Հաջոյանը նշեց, որ երգը խենթ աղջկա մասին է, ում սիրտը գրավելը նույնքան դժվար է, որքան գրավելուց հետո այն պահպանելը:  
 
«Այս տեսահոլովակում մենք միաձուլել ենք ազգային տարրերը, եզդիական խորհրդանիշները՝ ներկայացնելով ժամանակակից ձևով»,-ասում է տեսահոլովակի ռեժիսոր Խդր Հաջոյանը. 
 
Հաջոյանի ու Թամոյանի համագործակցությունը տարիների պատմություն ունի . Տարիներ առաջ  ստեղծվեց  եզդիական պարային խումբ, որտեղ Համիկ Թամոյանը նվագում էր ու երգում:  
 
«2016 թվականին  մենք  մի երգ ձայնագրեցինք՝  նվիված ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանին, այն  ձայնագրվեց Արձագանք ստուդիայում ու մեզ շատ աջակցեց ստուդիայի տնօրեն Եղիշե Պետրոսյանն ու մի շարք այլ հայ երաժիշտներ: Որոշ ժամանակ անց նոր երգ կրկին ծնվեց, այս անգամ էլ Համիկ Թամոյանը զուգերգ կատարեց երգիչ Աղասի Իսպիրյանի հետ»,- տեղեկացրեց Հաջոյանը:
 
Նրա խոսքերով՝ նշյալ երգով ևս մեկ անգամ ցանկացել են ցույց տալ հայ և եզդիական հերոսական եղբայրությունը. «Որքան էլ թշնամիները փորձեն կոտրել այդ ամուր կապը,  բայց  եզդի ժողովուրդը միշտ եղել ու լինելու է հայ ժողովրդի  կողքին»:
 
Խդր Հաջոյանն ասում է,որ առաջիկայում մեծ պլաններ ունեն, ցանկանում են վերկանգնել եզդիկան հին երգերն ու այն ներկայացնել հանրությանը նորվի, ինչպես նաև հայ-եզդիական եղբայրությանը նվիրված երգեր: 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից