Վարչապետն ընդունել է Վրաստանի մրցակցային գործակալության նախագահին

09-11-2017 17:11:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վրաստանի մրցակցային գործակալության նախագահ Նոդար Խադուրիին:
Վարչապետի խոսքով՝ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները կարելի է բնորոշել որպես բարձր մակարդակի ու դինամիկ զարգացող, և պետք է շարունակել բազմաոլորտ գործակցության էլ ավելի ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ:
 
Կարեն Կարապետյանը ողջունել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Վրաստանի մրցակցային գործակալության միջև այսօր Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որի նպատակը մրցակցության քաղաքականության և մրցակցային օրենսդրության կիրառման ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցության խթանումն ու ամրապնդումն է: 
Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ընդունելության համար՝ Վրաստանի մրցակցային գործակալության նախագահը նշել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել իր հայաստանցի գործընկերոջ հետ, և կողմերը համատեղ նախանշել են համագործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները: 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի ընկերությունների համար երկու երկրներում հավասար մրցակցային միջավայրի ապահովման և մրցակցային խոչընդոտների համատեղ ուսումնասիրության հարցերի շուրջ: Այս համատեքստում վարչապետ Կարապետյանը կարևորել է կոնկրետ ապրանքային շուկաներում գնագոյացման առանձնահատկությունների վերհանումը և համապատասխան ուսումնասիրությունների անցկացումը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 274 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար