«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը պարգևատրվել է Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով

09-11-2017 11:20:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Նոյեմբերի 8-ին կայացած «Հայագրոֆորում» համաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ  Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով է պարգևատրվել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը: 
 
«Մենք միշտ եղել ենք և կլինենք գյուղի և գյուղացու կողքին, փորձել ենք թեթևացնել նրանց ֆինանսական և սոցիալական բեռը, փորձել ենք հնարավորություն ստեղծել գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մթերման գործընթացի բարելավման, գյուղի կարողությունների, ներուժի զարգացման համար, նպաստելով համայնքի ընտանիքների կայուն եկամտի աղբյուր ունենալուն և սպառողներին որակյալ գյուղմթերքներով ներկայանալուն: Նման նախագծերը խթանում են գյուղ-բիզնես համագործակցությունն ու ակտիվություն են ձևավորում գյուղական համայնքներում, նպաստելով գյուղերի զարգացմանը: Սա մեր ամբողջ թիմի մրցանակն է, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմի աշխատանքի բարձր գնահատանքի համար»,- նշել է «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը:
Նշենք, որ ՀՀ Արագածոտնի  մարզի Ավան համայնքում  2017  թվականի հուլիսից գործարկվել է գյուղատնտեսական արտադրանքի մթերման կետ, որտեղ համայնքի բնակիչները շուկայական գներով հանձնում են իրենց  գյուղմթերքը՝ կաթնամթերք, մսամթերք, ձու, միրգ, բանջարեղեն և այլն: Այս նախագիծը ՀՀ-ում առաջինն է և իրականացվում է «Երեմյան Փրոջեքթս»-ի կորպորատիվ սոցիալական  պատասխանատվության հայեցակարգի համատեքստում՝ հիմքեր ստեղծելով գյուղի արտադրողի և տեղական բիզնեսի փոխշահավետ համագործակցության, սոցիալական ձեռներեցության, պատասխանատու բիզնեսի նոր մշակույթի ձևավորման համար: Այս կարճ ժամանակահատվածում նախագիծը գրանցել է նշանակալի արդյունք՝ 50 միլիոն դրամի առևտրաշրջանառություն. մթերվել է 8000 կգ խոզի միս, 2000 կգ տավարի միս, 1 տոննա մեղր, 2 տոննա պանիր և այլն:
«Երեմյան Փրոջեքթս»-ն իր սոցիալական նախագծի շրջանակում գյուղացիներին ցուցաբերում է աջակցություն նաև դեղորայքի և անասնակերի ձեռքբերման հարցում:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից