Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 470 վնասված լուսատու

Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

09-11-2017 11:13:05   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 470 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Արագ արձագանք են ստացել նաև թեժ գծերով ստացված զանգերը: Նախորդ ամսվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 2 փողոց և 5 բակային տարածք:
 
Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից