Սամվել Հարությունյանի ընտանիքը չի մասնակցելու նոյեմբերի 5-ի՝ գորիսեցիների բարոյական վախճանին (Տեսագրություն)



03-11-2017 17:30:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ
Նյեմբերի 3-ին ժամը 17.30-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում Հայոց ազատամարտի շարքային,  ԳՊՀ հայագիտական կենտրոնի գիտաշխատող, Գորիսի նախկին քաղաքապետ (1992-1994թթ.)  նոյեմբերի 5-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում անցկացվելիք Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու՝  Սամվել Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ Գորիսում  անցկացվելիք համայնքի ղեկավարի ընտրությունների վերաբերյալ։  
 

 
Թեմայի վերաբերյալ.
 
Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը քննարկել և մերժել է Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի  համայնքի ղեկավարի մյուս՝ ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Առուշ Առուշանյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ պահանջը։
 
 
Հանձնաժողովը միաժամանակ պարտադրել է Առուշ Առուշանյանին՝ մինչեւ 2017թ. նոյեմբերի 5-ի ժամը 20-ը դադարեցնել Գորիս համայնքում երթեւեկության անվճար ծառայությունների մատուցումը:
 
Սամվել Հարությունյանը հոկտեմբերի 31-ին, համաձայն չլինելով հանձնաժողովի որոշման հետ, դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը եւ պարտավորեցնել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովին՝ ուժը կորցրած ճանաչել թեկնածու Առուշ Առուշանյանի գրանցումը: Դատարանի որոշումը կհրապարակվի այսօր ժամը 16.00-ին,  ինչն էլ ԶԼՄ-ներին կներկայացնի բանախոսը ասուլիսի ընթացքում։ 
 
Ասուլիսին ներկա լրատվամիջոցները
1․Para TV (Հանրային դիվանագիտություն )
2,NT.am
3.1in.am
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24  կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին: 
Նոյյան տապան   -   Մամուլի սրահ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից