Եվրոչինովնիկները 12 միլիոն եվրո կաշառքի դիմաց Հայաստանից պահանջում են մահացու թույնով լի երեք բաժակ վերցնել և իրար հետևից խմել

Եթե Լոնդոնում լռում են, Երևանում չեն լռի. սա Հայաստանն է և վե՛րջ

27-10-2017 16:21:58   | Հայաստան  |  Իրավունք
 

 
 
12 միլիոն եվրո կաշառքը (30 արծաթը) վերցնելով, ազգակործան օրենքներն ու կոնվենցիան ընդունելու դեպքում, այն վերցնողների քթից հազարապատիկ է դուրս գալու:
«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» (իրականում` «Ընտանիքի նկատմամբ բռնության մասին») ընտանիքաքանդ օրենքի նախագծի առնչությամբ առաջարկում է դիտարկել միջազգային պրակտիկան, այսինքն` կա՞ն երկրներ, որոնք այդ նույնաբնույթ օրենք ընդունելուց հետո ունեն ընտանեկան բռնության կանխարգելման դրական արդյունք:
«Արդարադատության նախարար Վիգեն Քոչարյանը (և ոչ միայն ինքը) բազմիցս հրապարակայնորեն ասել են, որ ընտանեկան բռնության մասին օրենքներ ընդունել են շուրջ 120 երկրներ,- օրերս ՀՀ փաստաբանների պալատում օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Հայկ Նահապետյանը:-Այսինքն` օրենքը մշակողները պետք է գոնե կարողանային գնահատական տալ` այդ 120 երկրում օրենքների ընդունումից հետո ինչպիսի՞ն է վիճակը, վիճակագրությունը, դեպքերի քանակը, ընտանեկան բռնությունների թիվը, ամուսնալուծությունների, երեխաներին տվյալ ընտանիքներից ապաստարաններ օտարելու քանակը: Եվ եթե այդ 120 թիվը պարոն Քոչարյանը հպարտությամբ է ասում, ապա երբ Ազգային ժողովում քննարկման ժամանակ իրեն հարց ուղղվեց` այդ 120 երկրից կարո՞ղ եք ասել երկրների անուններ, որտեղ վիճակագրությունը ցույց է տալիս, որ օրենքի ընդունումից հետո կա դրական տեղաշարժ, ի զարմանս մեզ բոլորիս, նա պատասխանեց, որ դա կարևոր չէ: Մոտավորապես այդպես… Այսինքն` չկա մի երկիր, որտեղ օրենքի ընդունումից հետո կա դրական տեղաշարժ»:
Նախաձեռնության համակարգողի հավաստմամբ, արդարադատության նախարարությունն այս օրենքի նախագծի ոչ թե մշակողն է, այլ լրամշակողը, և երբ որ լրամշակել է, տվել է հիմնավորում, որից Հայկ Նահապետյանը մեջբերում կատարեց.
«Վերջին տարիներին ընտանեկան բռնության տարածվածությունը և դրա ծանր հետևանքներն ավելի և ավելի մտահոգիչ են դառնում: Միայն պաշտոնական վիճակագրության համաձայն ` 2016թ. 8 ամիսների ընթացքում գրանցվել է կանանց դեմ ընտանեկան բռնության 452, 2015թ.` 784, 2014 թ.՝ 575, 2013թ.՝ շուրջ 500, 2012թ.ին՝ 625 միջադեպ: Ավելին, ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը»:
Նախաձեռնության համակարգողն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ընտանեկան բռնությունը, որը, որպես բռնության տեսակ, նախագծում ձևակերպված է, առ այսօր այլ տեղ ձևակերպված չէ, միակ տեղը «Սոցիալական աջակցության մասին» օրենքն է, որտեղ գրված է, թե ինչ բան է ընտանեկան բռնություն, որպես այդպիսին, նշված է նաև հոգեբանական բռնությունը, սակայն դարձյալ սահմանված կամ մեկնաբանված չէ, թե հոգեբանական բռնությունն իրենից ինչ է ներկայացնում, հետևաբար իրավակիրառողն այդ հասկացությանը տարբեր մեկնաբանություններ կարող է տալ: Այդ իսկ պատճառով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի տվյալ դրույթը նույնպես, ինչպես «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հակասահմանադրական է, քանի որ հակասում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված իրավական որոշակիության սկզբունքին: Ավելին. երբ վերջնականապես հայտնի չէ, թե ինչ ասել է «ընտանեկան բռնություն», «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքն էլ դեռ ընդունված չէ, ինչպե՞ս կարող են ընտանեկան բռնության վերաբերյալ թվական տվյալներ ներկայացվել:
Անդրադառնալով ընտանեկան բռնության թվերին, Հայկ Նահապետյանն ասաց.
«2014-2016 թվականներին ընտանիքներում ամուսինների միջև միմյանց նկատմամբ բռնությունների թիվը կազմում է ընդհանուր բռնությունների թվի 8-9 տոկոսը, ծնողների կողմից երեխաների նկատմամբ բռնությունները` 1,3-1,5 տոկոսը, անչափահասների նկատմամբ բռնությունները` 0,3-0,5 տոկոսը: Սա` թվերի հետ կապված, որովհետև հիմնավորումը սկսվում է թվերով»:
Ինչ վերաբերվում է ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած այն տվյալին, որի համաձայն, 2015թ. ընտանեկան բռնության համատեքստում կատարված սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը, մի թիվ, որը արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հաճախ է շահարկում, ապա այդ կապակցությամբ նախաձեռնության համակարգողն ասաց, որ փոխնախարարը, գուցե և միտումնավոր, մի շատ կարևոր բան է բաց թողնում. այդ 17 տոկոսը ձևավորած մահվան ելքով 16 դեպքից 7-ի պարագայում սպանողների նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ են կիրառվել, այսինքն` ամուսիններից մեկը, ով սպանել է մյուսին, հիմա բուժվում է, հոգեկան հիվանդ է: Այլ կերպ ասած, նրանց կատարած սպանությունն ընտանեկան բռնություն ներկայացնել չի կարելի, որովհետև այդ անձինք իրենց կատարած արարքը չեն գիտակցել և նույն հավանականությամբ կարող էին սպանել նաև իրենց հարևանուհուն կամ հարևանին, ընկերոջը, եթե այդ պահին նրանք լինեին իրենց մոտ: Բացի այդ, այս դեպքում ոստիկանությանը և համապատասխան բուժհաստատություններին պետք է հարցնել` բա չգիտեի՞ք, որ այդ մարդիկ հոգեկան հիվանդ են, որպեսզի կանխարգելեիք, այսինքն` այդ մարդկանց տեղը բուժհաստատությունն էր:
Ավելին. ինչպես նախաձեռնության համակարգողը տեղեկացրեց, սպանության մնացած 9 դեպքից 3-ի պարագայում քրեական գործերը կարճվել են, միայն մնացած 6 դեպքում է, որ գործերը մեղադրական եզրակացությամբ դատարաններ են ուղարկվել: Հայկ Նահապետյանի հավաստմամբ, վտանգն էլ ավելի մեծ է, քան կարելի է պատկերացնել հիշյալ օրենքի նախագիծն ընթերցելով:
Եվրոպական միությունը 2015թ. Հայաստանին առաջարկել է 2017 թվականին մարդու իրավունքների ոլորտին բյուջետային աջակցություն (ընդհանուր առմամբ, 12 մլն եվրոյի յուրօրինակ կաշառք), որը ստանալու նախապայմաններից մեկն այն է, որ Հայաստանն ընդունի ընտանեկան բռնության մասին օրենքը, ինչպես նաև «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրախորհրդի կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիա, ընդունվել է Ստամբուլում 2011թ.) և միասեռականներին ու մյուս այլասերվածներին լայն իրավունքներ տվող «Խտրականության դեմ» օրենքը: Եվրամիության և ՀՀ-ի միջև բյուջետային հիշյալ աջակցության վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերին:
Ըստ վերոնշյալ համաձայնագրի, Հայաստանը դեռ մինչև 2016թ. ավարտը պետք է ընդունած լիներ «Ընտանեկան բռնության մասին» հորջորջված ընտանիքաքանդ օրենքը, ինչպես նաև պղծության տանող, մեր ժողովրդի ու պետության հարցերը լուծող, երկիրը ներսից ավերող մյուս օրենքն ու Ստամբուլյան կոնվենցիան, սակայն իշխանությունները վախենալով հասարակության առողջ և այս ամենի հանդեպ ոչ անտարբեր հատվածի ընդվզումից, անցյալ տարի չեն համարձակվել այդ քայլերը կատարել:
Հիմա, այս տարի Հայաստանի իշխանությունները վերոնշյալ գումարը ստանալու համար փորձում են Եվրամիության առջև իրենց պարտավորությունների կատարումը սկսել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ընտանիքաքանդ օրենքի ընդունումից: Հանուն ճշմարտության, պետք է նշենք, որ իշխանության մեջ բոլոր պաշտոնյաները չէ, որ, օրինակ, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ու նրա տեղակալ Վիգեն Քոչարյանի նման կողմ են կամ ձգտում են հասնել հիշյալ փաստաթղթերի ընդունմանը: Պաշտոնյաների թերևս մեծ մասը դեմ է, քիչ չեն նաև այնպիսիք, նրանց թվում նաև` ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորներ, ԱԺ փոխնախագահ, որոնք հասկանում են, որ վերոնշյալ օրենքների և կոնվենցիայի ընդունումը նույնն է լինելու, ինչ Եվրամիության ձեռքից Հայաստանի բնակչության, մեր հասարակության համար մահացու թույնով լի երեք բաժակ վերցնելն ու իրար հետևից խմելը:
«Այս օրենքը չէ միայն… Այս օրենքը ներկայացվում է այլ օրենքների հետ միասին, մեկը «Խտրականության դեմ» օրենքն է, մյուսը` Եվրախորհրդի կոնվենցիան «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին», այսինքն` այդ երեքը միասին են»,- ասաց նախաձեռնության համակարգողը և հավելեց, որ շուտով, այս մեկի ընդունումից հետո, փորձելու են ընդունել նաև մյուսները:
Հայկ Նահապետյանը նշեց նաև, որ Ստամբուլյան կոնվենցիայի նպատակները, գործողության շրջանակները, սահմանումները, սկզբունքները հիմք են հանդիսանում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի համար: Կոնվենցիայով ընտանեկան բռնություն է համարվում ոչ միայն ամուսինների, այլև զուգընկերների միջև կատարվող բռնությունը, իսկ զուգընկերները միասեռական զույգերն են (միմյանց հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունեցող անձինք): Այսինքն` Ստամբուլյան կոնվենցիայի ընդունմամբ Հայաստանը ոտնահարելով մեր ժողովրդի ավանդական պատկերացումն ընտանիքի մասին, միասեռական զույգերի միջև բռնությունը նույնպես համարելու է ընտանեկան բռնություն, այսպիսով, ուղղակիորեն թե անուղղակիորեն, միասեռական զույգերի միությունը ճանաչելով իբրև ընտանիք: Թույլ տալո՞ւ ենք սա… Իհարկե՛ ոչ: Հարկ եղած դեպքում հասարակության առողջ հատվածը, կարծում ենք, կգնա նաև ծայրահեղ քայլերի:
Ըստ նախաձեռնության համակարգողի, իրենց կողմից բազմիցս հիմնավորվել է, որ սույն օրենքի («Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին». Ա. Հ.) նախագիծն իրականում իր մեջ չի ներառում կանխարգելում, քանի որ կանխարգելումը նշանակում է բռնությունների պատճառների վերհանում, գնահատում և օրենսդրական համապատասխան քայլեր այդ պատճառների վերացման ուղղությամբ: Չնայած այս իրողությանը, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները շարունակելով մոլորեցնել հանրությանը, նրան պարբերաբար այնպես են ներկայացնում, թե այդ նախագիծն օրենքի վերածվելու պարագայում, կանխարգելելու է ընտանեկան բռնությունները:
«Ես ձեզ հավատացնում եմ` նախագծում ոչ մի կանխարգելում չեն գրել, ինչո՞ւ,- ասաց Հայկ Նահապետյանը և շարունակեց,- որովհետև հիմա ես կկարդամ, թե ինչ ասել է, ըստ այդ կոնվենցիայի, կանխարգելում: Ուղղակի եթե հանկարծ իրենք կոնվենցիայով նախատեսված կանխարգելումը նշեին մեր օրենքի նախագծի մեջ, մի քանի բան միանգամից կբացահայտեին… Հիմա ես կարդում եմ, թե ինչ ասել է կանխարգելում, ըստ այս կոնվենցիայի, որի մասին արդարադատության նախարարության ներկայացուցիչը չի ասում. մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով` այն մասով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարումները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր երևույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա: Այ սա է կանխարգելումն ըստ Ստամբուլյան կոնվենցիայի: Եվ երկրորդն եմ ուզում կարդալ. մասնակից պետությունները պետք է ապահովեն, որպեսզի մշակույթը, սովորույթը, կրոնը, ավանդույթը կամ, այսպես կոչված, «պատիվը» չվկայակոչվեն սույն կոնվենցիայի առարկա հանդիսացող բռնության որևէ գործողություն արդարացնելու համար: Սա՛ է իրականությունը, և պետք չէ նրանց, ովքեր ընդդիմանում են, նախարարի շուրթերով «օրենքի նախագիծը չկարդացած կամ չհասկացող մարդիկ» պիտակները տալ» (ընդգծումները` մերը):
Հետաքրքիր է, թե մասնակից պետությունը, որպիսին դառնալու է նաև Հայաստանը` կոնվենցիան ստորագրելու դեպքում, այդ ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկի մեր սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով, որո՞նք են տվյալ փաստաթուղթը որոճած եվրոչինովնիկների կողմից անհրաժեշտ համարված այդ միջոցները: Եվ եթե ոչ այդ եվրոչինովնիկների և մասնակից մյուս պետությունների, ապա ՀՀ իշխանություևների կողմից հաշվի առնվո՞ւմ են, թե այդ միջոցները ձեռնարկելու նույնիսկ փորձից հետո Հայաստանում ինչ տեղի կունենա, ոմանք ինչ ծայրահեղ քայլերի կգնան…
Տեսեք` Ստամբուլյան կոնվենցիան, այդ փաստաթղթի հեղինակներն ու մասնակից պետությունները դեմ են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարին և այն բոլոր սովորույթներին, ավանդույթներին և մյուս բոլոր երևույթներին, որոնց վրա հիմնված է այդ գաղափարը: Կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարներից մեկն էլ այն է, որ տղամարդը տղամարդ է, կինը` կին` Աստծու կամ բնության կողմից իրենց տրված հատկություններով, պարտականություններով, գործառույթներով: Հիմա այս աշխարհի ճարտարապետների դերը ստանձնած և Աստծո սահմանած այս և այլ կարգերին դեմ գնացող Եվրոպայի կամ Արևմուտքի ճիվաղները փորձում են խախտել այդ դերաբաժանումը, նոր կարգ սահմանել` կոնվենցիայի ընդունմամբ ապահովելով դրա օրենսդրական հենքը: Փակագծերն էլ ավելի՞ բացենք… Եվրոճիվաղները և եվրոպական «արժեքներին» իրենց հավատարմությամբ վաղուց հայտնի, իբրև հայ հանդես եկող նրանց հայաստանյան կամակատարները կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա հիմնված սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր երևույթներն արմատախիլ անելու գործին լծվելով, փորձելու են հասնել նրան, որ հասարակությունը նորմալ ընդունի տղամարդու կողմից իր դերի փոխարինումը կնոջ դերով, և` հակառակը… Նրանք փորձելու են ի վերուստ սահմանված դերաբաժանումը խորտակելով, տարբեր սեռերի դերերն իրար խառնել: Նրանք Սատանայի երկրային զորքն են երկրի վրա ու նրանց այս և այլ քայլեր ուղղված են մարդու ու մարդուն իր պատկերով ու նմանությամբ ստեղծած նրա հոր` Աստծո դեմ, աստվածային ներդաշնակ կարգի դեմ, հետևաբար եվրոչինովնիկներն ու նրանց հայաստանյան կամակատարները թող այդ դեպքում պատրաստ լինեն իրենց դեմ սրբազան պատերազմի «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքով: Լոնդոնում օրերս օրենքով, ընդգծում ենք, օրենքով արգելվեց «հղի կին» արտահայտության գործածումը` համարելով, որ դա վիրավորական է հղի մարդկանց (տրանսգենդերների համար) համար և այսուհետ պետք է գործածել «հղի մարդ» արտահայտությունը: Եթե Լոնդոնում լռում են, Երևանում չեն լռի, սա Հայաստանն է ու վե՛րջ: 12 միլիոն եվրո կաշառքը (30 արծաթը) վերցնելով, ազգակործան օրենքներն ու կոնվենցիան ընդունելու դեպքում այն վերցնողների քթից հազարապատիկ է դուրս գալու 
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


«Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» օրենք թեմայով կարդացեք նաեւ.

21-11-2017 ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հաջողվե՞լ է խաբել վարչապետ Կարեն Կարապետյանին, թե…18-11-2017 Հայաստանի որոշ պաշտոնյաներ ուզում են, որ արուն արուի հետ ամուսնանա, էգը` էգի, և ուրիշի երեխային որդեգրելով, իրենց երեխան հայտարարեն (տեսանյութ)10-11-2017 SOS. «Երկրում դավադրություն է պատրաստվում. դավադիրները՝ կառավարության մեջ են» (տեսագրություն) 08-11-2017 Հայոց ինքնությունն ու գոյությունը՝ լրջագույն վտանգի տակ (տեսանյութ)07-11-2017 Ական են ուզում դնել հայոց ընտանիքների տակ. ոտքի ելեք, բոլորիս է վերաբերվում04-11-2017 Ո՞վ կարող է հավատալ, որ միասեռականության քարոզչությամբ զբաղվողներն առավել շահագրգիռ ու մտահոգված են մեր երեխաների իրավունքների պաշտպանությամբ (տեսանյութ)03-11-2017 ԼԳԲՏ–ի իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ին պարտադրվում է փաթեթով և նպատակ ունի փոխել հայ ընտանիքի մոդելը. Հայկ Նահապետյան02-11-2017 «Երբ ազատությունը սկսում է մոտենալ ամենաթողության, վերածվում Է այլանդակության»02-11-2017 Հակաաստվածային - քաղաքական մի հանցախումբ կա, որի ղեկավարների հայրը մեր Հայր Աստվածը չէ, այլ նրա ոխերիմ հակառակորդը` Սատանան` հայտնի նաև օձ, առաջին օձ, վիշապ անվանումներով01-11-2017 «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին» օրենքի նախագիծը որպես ընտանեկան և հոգևոր արժեհամակարգի դեմ սպառնալիք 01-11-2017 Իսկ ո՞րն է իրենց համար ավանդական ընտանիքը՝ երկու պապա եւ մեկ երեխա՞. Է. Շարմազանով31-10-2017 Զգուշացում հարվածից առաջ. Հայաստանի ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ է27-10-2017 ՍԻՄ կուսակցությունը դեմ է ընտանիքի դեմ ուղղված օրինագծին27-10-2017 Հանրային խորհուրդն առաջարկում է հետաձգել «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» օրենքի ընդունումը և կազմակերպել լրացուցիչ քննարկումներ27-10-2017 Եվրոչինովնիկները 12 միլիոն եվրո կաշառքի դիմաց Հայաստանից պահանջում են մահացու թույնով լի երեք բաժակ վերցնել և իրար հետևից խմել27-10-2017 Շարմազանովը խնդրահարույց է համարում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը27-10-2017 «Չեմ ընդունում, որ եվրոպացիները մեզ սովորեցնեն, թե ինչ տեսակի ընտանիք պետք է ունենանք». ՀՀ նախկին ոստիկանապետ27-10-2017 Ապրելու ենք դժոխքում, եթե իշխանություններին սա թույլ տվեցինք 24-10-2017 Չի՛ կարելի հնարավորություն տալ պետության ներկայացուցչին` ներխուժել ընտանիքի փակ միջավայր24-10-2017 ««Ընտանեկան բռնության» մասին օրենքի առաջխաղացումը սպառնալիք է մեր երկրում»23-10-2017 Միքայել Աջապահյանի ելույթների առումով Մայր Աթոռն իր հեղինակության հետ կապված լուրջ խնդիր ունի. այս ո՞ւմ է վստահվել Շիրակի թեմը20-10-2017 Ընտանիքաքանդ, հասարակությունը ներսից պայթեցնող օրենքի ընդունման ջատագովներից է նաև «Ելք» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Մանե Թանդիլյանը20-10-2017 Հանրային խորհուրդն առաջիկայում դիրքորոշում կհայտնի ընտանեկան բռնության հետ կապված օրինագծի վերաբերյալ20-10-2017 Կտրականապես չեմ կարող համաձայնվել այնպիսի կասկածելի նորամուծությունների հետ, որոնք բովանդակում են ընտանիքի հիմքերի խաթարման վտանգներ19-10-2017 Երեխայի հիպերխնամքն ավելի մեծ խնդիր է, քան նրա հանդեպ բռնությունը, հոգեբանը՝ օրենքի մասին19-10-2017 Մեղք գործած լինելու պատճառով ամբողջ տիեզերքն է անկում ապրած, մենք էլ ապրում ենք մեղքի մեջ (տեսանյութ)10-10-2017 Երբ հանրային քննարկման սադրիչը հենց մոդերատորն է՝ Ռիչարդ Կիրակոսյանի կինը (տեսանյութ)10-10-2017 «Մենք չենք կարող ամերիկյան օրենսդրության և իրականության միայն այդ հատվածը վերցնել ու բերել մեր երկիր». Արա Զոհրաբյան10-10-2017 «Կարդացեք. քարը քարին չի՛ թողել այս օրինագծի կերտվածքից»10-10-2017 ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հրապարակայնորեն կեղծում է (տեսանյութ)06-10-2017 «Օրենսդրական բռնությո՞ւն», թե՞ կարգավորող օրենք06-10-2017 «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նպատակը բոլորովին այլ է․ Վերլուծաբաններ 05-10-2017 Նրանք ուզում են երեխային խլել ընտանիքից կամ Հայաստանը քաղաքացիական պատերազմի շեմին