Չհայտարարված մոնիթորինգային այցեր՝ Վայոց ձորի և Սյունիքի ազատազրկման վայրեր

16-10-2017 19:17:13   | Հայաստան  |  Իրավունք
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը 2017 թվականի հոկտեմբերի 11-ից 13-ը մոնիթորինգային չհայտարարված այցեր է կատարել ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի ազատազրկման վայրեր, մասնավորապես՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզային վարչությունների ոստիկանության բաժիններ և ձերբակալված անձանց պահելու վայրեր, ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ և Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր:
 


Ուսումնասիրվել են նշված վայրերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, ընդհանուր վիճակը, ինչպես նաև դրանց   համապատասխանությունը ներպետական և միջազգային չափանիշներին:
 
Արձանագրված խնդիրների կապակցությամբ նախապատրաստվում են իրավասու պետական մարմիններին ուղղված համապատասխան գրություններ:
 
 
 
 
 
Հարգանքով,
 
 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից