Լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը իրական առաջընթաց կդառնա. ԱՀ ԱԳՆ

16-10-2017 19:12:17   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական
 


 
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպումը կարեւոր նշանակություն ունի բանակցային գործընթացի ակտիվացման համար: 
 
 «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպումը կարեւոր նշանակություն ունի բանակցային գործընթացի ակտիվացման համար պայմանների ստեղծման տեսանկյունից, որին լուրջ վնաս է հասցվել 2016 թ․ ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում։
 
Համոզված ենք, որ բանակցային գործընթացի առաջմղման հիմքերից մեկն է 1994 եւ 1995 թթ. համաձայնագրերի անշեղ պահպանումը, ինչպես նաեւ նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրագործումը, որոնք, մասնավորապես, վերաբերում են միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ընդլայնմանն ու դիտարկման կարողությունների ավելացմանը։
 
Կարծում ենք՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ձեռքբերելու ճանապարհին եւս մեկ քայլ պետք է դառնա լիարժեք ձեւաչափով բանակցությունների վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությամբ»։
 
 Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից