Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիան անցկացրել է սեմինար-պարապմունք վերջերս բացված Աշտարակ քաղաքի մարզադպրոցում` «Սևան» ՄՀԿ-ում

16-10-2017 18:36:29   | Հայաստան  |  Սպորտ
Հոկտեմբերի 15-ին, Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիան անցկացրեց սեմինար-պարապմունք Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանի կողմից վերջերս բացված Աշտարակ քաղաքի մարզադպրոցում` «Սևան» ՄՀԿ-ում:
 

     Նշենք, որ Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը մարզիկ Հովհաննես Սարգսյանի հետ միասին վերջերս են հաղթանակած վերադարձել Թայլանդում կայացած Աշխարհի առաջնությունից: Չնայած դրան՝ Ֆեդերացիան կանգ չի առնում, և անմիջապես գործի է անցել՝ միտված Արագածոտնի մարզում, Աշտարակ քաղաքում Կիոկուշին կարատեի նորաբաց 3 խմբակների զարգացմանը: Խմբակները գործում են Աշտարակ քաղաքի մարզադպրոցում` «Սևան» ՄՀԿ-ում և N1 դպրոցում:
     Ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանին և «Սևան» ՄՀԿ-ի տնօրեն Բազմասեր Առաքելյանին՝ Աշտարակ քաղաքում Կիոկուշին կարատեի զարգացմանն ուղղված աջակցության համար:
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից