Կուրությունը կանխարգելելու նպատակով կատարակտի վիրահատության ծրագրում ներառվելու նպատակով մասնագիտական խորհրդատվություն կարելի է ստանալ նշված բժշկական կենտրոններում.ԱՆ

23-09-2017 20:28:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 19-ից մեկնարկել է կուրությունը կանխարգելելու նպատակով բնակչության առանձին խմբերին իրականացվող կատարակտի վիրահատությունների ծրագրի նոր փուլը, որի շրջանակում ներառվելու նպատակով մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար առաջարկվում է դիմել տեղամասային պոլիկլինիկայի ակնաբույժին կամ «Շենգավիթ», «Նաիրի» ԲԿ-ների (Երևան), Գյումրու, Գորիսի, Իջևանի, Կապանի, Սպիտակի բժշկական կենտրոնների և «Լայոնս» մարզային ակնաբուժական» հիմնադրամի (ք. Սևան) ակնաբուժական ծառայություն:
 


Մասնագիտական խորհրդատվության հետ կապված առավել մանրամասն տեղեկատվությունը` անցկացման օր, վայր, մասնագետի վերաբերյալ տվյալներ, այստեղ։
 
Պահանջվող փաստաթղթերի առկայության դեպքում հերթագրման համար կարելի է դիմել աշխարհագրորեն առավել մոտ գտնվող կամ ցանկում ընդգրկված ցանկացած բժշկական կազմակերպություն։
 
Լրացուցիչ հարցերի, պարզաբանումների կամ դժգոհությունների դեպքում զանգահարեք նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 575 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար