Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին

22-09-2017 19:59:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին, ով Երևան է ժամանել Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:
 

Հանրապետության Նախագահը ողջունել է հայազգի պատգամավորին, կարևորել համահայկական օրակարգի խնդիրների քննարկմանը նվիրված համաժողովին նրա մասնակցությունը և այդ խնդիրների լուծմանն իր նպաստը բերելու պատրաստակամությունը:
 
Գարո Փայլանը Սերժ Սարգսյանին ներկայացրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայիս վիճակը, Հանրապետության Նախագահի հետ զրուցել համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ, որոնց հայազգի պատգամավորն անդրադառնում է նաև Թուրքիայի խորհրդարանում:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից