Քննարկվել են էներգետիկ ծրագրերում ԱԶԲ-ի մասնակցության հնարավորությունները

22-09-2017 18:17:10   | Հայաստան  |  Տնտեսություն
 


 
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին։ Քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա փոխգործակցության հնարավորությունները։  
 
Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են «Շնող ՀԷԿ»-ի կառուցման, բարձրավոլտ էլեկտրական ցանցերում իրականացվող ներդրումային ծրագրերին։ Շեյն Ռոզենթալը նախարարին տեղեկացրել է, որ օրերս Հայաստանի ներդրողների ակումբի հետ քննարկել է «Շնող ՀԷԿ»-ի ծրագիրը և դրա իրականացմանը ԱԶԲ-ի մասնակցության հնարավորությունը։ 
Խոսելով Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնելու կառավարության վերջերս ընդունած որոշման մասին` Աշոտ Մանուկյանը ներկայացրել է դրա նպատակներն ու նշանակությունը։ Կարևորվել է ինչպես Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցման, այնպես էլ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության 6 ենթակայանների արդականացման և տեխնիկական վերազինման խնդիրը՝ տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի իրականացման համատեքստում։ 
Հանդիպմանը քննարկվել են նաև ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող կառավարման ավտոմատացված ու տվյալների հավաքագրման ընդլայնման SCADA համակարգի ներդրման ծրագրի  ընթացքը և առաջիկա անելիքները: 
 
 
 
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից