Անկախության տոնի առթիվ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Թովմասյանը արժանացել են ՀՀ բարձրագույն պարգևների

22-09-2017 14:47:48   | Հայաստան  |  Սպորտ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար 2017 թվականի համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոններ, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
 

2017 թվականի աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի համար հունա-հռոմեական ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ 2017 թվականի համաշխարհային ուսանողական խաղերի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
 
Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ և մաղթել նրանց նորանոր հաջողություններ:
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 204 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար