Թիվ 35 երթուղին սպասարկող «HIGER» մակնիշի 4461S պետհամարանիշով ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին

22-09-2017 12:27:02   | Հայաստան  |  Հասարակություն
Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող լողավազանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 


Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, որ թիվ 35 երթուղին սպասարկող «HIGER» մակնիշի 4461S պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Հ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին:
 
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 1996 թ. ծնված Լ. Ա.-ը և 1960 թ. ծնված Ս. Ս.-ը տեղի ուժերով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
 
Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ դուրս են բերել տուժածներին: ՈԻղևորներ՝ 1965 թ. ծնված Գ. Կ.-ը, 1934 թ. ծնված Բ. Պ.-ն, 1974 թ. ծնված Դ. Ս.-ը, 1952 թ. ծնված Զ. Մ.-ը, 1962 թ. ծնված Ե. Ս.-ը և 2000 թ. ծնված Ն. Ս.-ը հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ Գ. Կ.-ի, Բ. Պ.-ի և Դ. Ս.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն, իսկ Զ. Մ.-ի, Ե. և Ն. Ս.-երի առողջական վիճակը՝ բավարար:
 
Դեպքի վայրում է գտնվել ՓԾ օրվա պատասխանատու, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:
 
Լուսանկարը Shamshyan.com-ի
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից