Երիտասարդն ընկել է տրակտորի հետևի անիվի տակ և տեղում մահացել. ոստիկանություն

22-09-2017 11:10:45   | Լոռու մարզ  |  Հասարակություն
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2003 թ. ծնված Վահագն Սարգսյանը:
 


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, Ուռուտ գյուղի ֆուտբոլի դաշտի մոտ «T-40» մակնիշի տրակտորի անիվն ընկել է փոսը, ինչի հետևանքով տրակտորի խցիկի աստիճաններին կանգնած երիտասարդն ընկել է տրակտորի հետևի անիվի տակ և տեղում մահացել:
Նշանակվել է ԴԲՓ:
 
Կատարվում է քննություն:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից