ՃՏՊ Շերամի փողոցում (թարմացված)

21-09-2017 19:40:26   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող լողավազանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, որ թիվ 35 երթուղին սպասարկող HIGER մակնիշի 4461S պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Հ. Ա.) բախվել է պատին. 7 տուժած հոսպիտալացվել է Աստղիկ ԲԿ:
 
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից