Երեւանում նոյեմբեր ամսին անցկացվելու է «ԹՈՓ ՄՈԴԵԼ ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթը

21-09-2017 17:09:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Այս տարվա նոյեմբերը հավակնում է դառնալ գեղեցիկի և գեղեցկության փառաբանման ամիսներից մեկը: Բանն այն է, որ նոյեմբերին Երևանում անցկացվելու է «ԹՈՓ ՄՈԴԵԼ ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթը: 
Այս մասշտաբային նախագծի կազմակերպիչներն են երկու բրենդային կազմակերպությունները՝ «Топ модель России» և «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ  պրոդյուսերական կենտրոնը /ք.Մոսկվա/ և «Միսս ԱՊՀ 2017» միջազգային մրցույթի հիմնադիր և կազմակերպիչ «ՆԱԻՐԻ ԹՐԵՎԸԼ» տուրիստական գործակալությունը:
Թերևս «Միսս ԱՊՀ 2017» միջազգային մրցույթի հաջողությունն ու հանրության շրջանում գտած լայն արձագանքն էին պատճառը, որ նշված կազմակերպությունները նախաձեռնեցին «ԹՈՓ ՄՈԴԵԼ ԱՊՀ»  մեգանախագիծը: 
 

Մրցանակաբաշխությանը կմասնակցեն ԱՊՀ անդամ երկրների /18-27 տարեկան/ 30-35 գեղեցկուհիներ, ովքեր իրենց երկրներում կայանալիք ընտրական մրցույթներում կճանաչվեն հաղթող: Հաղթանակած մոդելները հոկտեմբերի վերջին կժամանեն Հայաստան՝ մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու համար: «ԹՈՓ ՄՈԴԵԼ ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթին ներկա կգտնվեն նաև ԱՊՀ երկրների բազմաթիվ մասնագետներ մոդելային աշխարհից և շոու բիզնեսից: 
Այս մրցույթը լավ հարթակ է թե սկսնակ, թե կայացած մոդելների համար ոլորտի առաջատար դեմքերի հետ գործնական նոր կապեր ձեռք բերելու և միջազգային մոդելային շուկայում հանդես գալու առումով:
Հաշվի առնելով այն փաստը, որ «Թոփ մոդել ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթին սպասվում են մեծաթիվ հյուրեր տարբեր երկրներից, ինչպես նաև հանդիսատեսների թվի էական աճ, ապա այս տարի կազմակերպիչները նախաձեռնել են մրցանակաբաշխությունն անցկացնել Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 2500-ից ավել նստատեղով փոքր դահլիճում:
 
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ լրացնել՝ այցելելով «Թոփ մոդել ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթի պաշտոնական կայքէջը (www.miss-sng.com):  
Մրցույթի կազմակերպիչները խոստանում են այն դարձնել տարվա ամենահիշարժան օրերից մեկը՝ կազմակերպելով փառահեղ շոու ծրագիր և տպավորիչ ցուցադրություն:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից