Անկախության տոնի առթիվ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ձինփինը

21-09-2017 17:04:45   | Չինաստան  |  Քաղաքական
Չինաստանի նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է,
«Ձե'րդ Գերազանցություն,
 


Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության, ժողովրդի եւ անձամբ իմ անունից Ձեզ եւ ի դեմս Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին հղում եմ սրտանց շնորհավորանքներ եւ լավագույն բարեմաղթանքներ:
 
Ձեր ղեկավարությամբ Հայաստանում պահպանվում է քաղաքական կայունությունը, զարգանում է ազգային տնտեսությունը եւ շարունակաբար բարձրանում է բնակչության բարեկեցությունը:
 
Չինական կողմը անկեղծորեն ուրախ է Հայաստանի սոցիալ-տնտեսական բնագավառում ձեռքբերված հաջողությունների համար:
 
Ես մեծ նշանակություն եմ տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանը եւ պատրաստ եմ օգտվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման հնարավորությունից, Ձեզ հետ հետագա ջանքեր գործադրել, որպեսզի երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով հասնեն նոր առաջխաղացման՝ ի նպաստ մեր երկրների եւ ժողովուրդների:
 
Հայաստանի Հանրապետությանը մաղթում եմ բարգավաճում, իսկ նրա ժողովրդին՝ երջանկություն:
 
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ամենայն բարիք»:
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից