Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը

21-09-2017 16:00:54   | ԱՄՆ  |  Քաղաքական
Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ:
 


Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների լայն շրջանակի վերաբերյալ՝ ընդգծելով միջազգային հարթակներում փոխգործակցության խորացման կարևորությունը:
 
Հանդիպմանն անդրադարձ արվեց բարձր մակարդակի առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցին։ 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից