ՀՀ անկախության հռչակման գործում մեծ է համայն հայության ներդրումը. Արցախի պատգամավոր. «Արցախպրես»

21-09-2017 15:49:34   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ անկախության հռչակման գործում մեծ է մայր Հայաստանի, Սփյուռքի և Արցախի հայությունը ներդրումը:
 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը:
 
«Ճիշտ կլիներ, որ այդ օրը տոն հռչակվեր նաև Արցախում, այն տոնվեր բոլոր հայաշատ վայրերում. չէ՞ որ Հայաստանը բոլոր հայերիս հայրենիքն է: Այսօր մենք ունենք հայկական 2 հանրապետություն, բայց մեկ հայրենիք՝ Հայաստանի Հանրապետություն: Հայստանի անկախության ձեռքբերումը բարդ ու դժվարին գործընթաց էր: Դարեր շարունակ մեզ համար անկախության ձեռքբերումը միայն երազանք է եղել. այն իրականություն ենք դարձրել մեծ զրկանքների, ծանր կորուստների գնով:
 
Բայց մեր պայքարը դեռ շարունակվում է: Մենք պետք է շարունակենք դիմակայել բոլոր մարտահրավերներին: Բոլորս գիտակցենք պիտի, որ մեր նվաճած անկախությունը պետք է պաշտպանենք ու պահպանենք. սա պատվիրանն է մեզ մեր նահատակված քույրերից ու եղբայրներից: Անկախությունը բացարձակ արժեք է, որը սակարկման ենթակա չէ: Դժգոհելու և տրտնջալու փոխարեն մենք պետք է այս պայքարում աշխատենք անել ամեն ինչ, որ անառիկ պահենք սահմանները և շենացնենք մեր երկիրը: Անշուշտ, այս պաքարում կարևոր դերակատարություն ունի նաև միջազգային հանրությունը: Դժվար պահերին միշտ էլ միջազգային հանրության գիտակից մասն աջակցել է հայությանը: Այսօր ևս նրանք Արցախի և Հայաստանի կողքին են և բարձր ամբիոններից աշխարհին են ներկայացնում մեր խնդիրները»,- մասնավորապես ասել է Վ. Բաղրյանը:
 
Artsakhpress.am
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից