Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. ոստիկանություն

19-09-2017 16:48:01   | Հայաստան  |  Իրավունք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 15-ից 19-ը հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից բացահայտվել է 34-ը:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 3 և թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք:
 


Բացահայտվել է գողության 24, խարդախության 12, գույքի դիտավորությամբ ոչնչացման 3, խուլիգանության 1, յուրացման և դրամանենգության 2-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և խուլիգանության 1-ական, գողության և խարդախության 8-ական դեպք։
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից