Մարզահամերգային համալիրից մի քանի քաղաքացի քիչ առաջ տարվել է ոստիկանության բաժին.Tert.am

19-09-2017 15:48:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարզահամերգային համալիրից մի քանի քաղաքացի քիչ առաջ տարվել է ոստիկանության բաժին:
 


Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից.
 
«Կոնկրետ ահազանգով մի քանի քաղաքացի բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին»:
 
Նշենք, որ առավոտյան ահազանգով ոստիկանություն տարված Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյանները և «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանն ու Գեղեցիկ Տոնոյանը ազատ են արձակվել:
 
Համաձայն ՄԻՊ-ը հաղորդագրության՝ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված քաղաքացիներ՝ Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյանները և «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանն ու Գեղեցիկ Տոնոյանը, ոստիկանության աշխատակիցների պարզաբանմամբ,  բերման են ենթարկվել Հանրապետության հրապարակում պայթուցիկ սարքերի առկայության վերաբերյալ ահազանգի հիման վրա: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից