Երևան-Հրազդան երթուղին սպասարկող Mercedes-ը բախվել է ռուսական համարանիշներով Priora-ին, կան վիրավորներ. Shamshyan.com

19-09-2017 15:40:23   | Հայաստան  |  Հասարակություն
Այսօր՝ ժամը 12:05-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Երևան-Հրազդան թիվ 278 երթուղին սպասարկող Mercedes Sprinter մակնիշի 3052 L համարանիշի և Lada Priora մակնիշի K 704 YO 26 ռուսական համարանիշներով ավտոմեքենաները:
 

 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
 
 
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից