Կամո Արեյանը հետևել է համաքաղաքային շաբաթօրյակի աշխատանքներին

16-09-2017 17:22:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Երևանում անցկացված համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մաքրվել է «Հաղթանակ» զբոսայգու տարածքը: Սանմաքրման աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Աշխատանքներին մասնակցել են Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, պետական այլ կառույցների ու մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:
 
Շաբաթօրյակի մասնակիցները ապահովված են եղել աղբահավաք պարկերով, ձեռնոցներով, բահերով և անհրաժեշտ այլ պարագաներով: Կատարված աշխատանքների արդյունքում զբոսայգու ճեմուղիները, կանաչ գոտիներն ու հանրային օգտագործման այլ տարածքներ բերվել են պատշաճ տեսքի:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից