Հայաստանի հե՞րթն է եկել նույնիսկ երեխաներին «Գարդասիլ» պատվաստանյութի ներարկմամբ զոհեր տալու (տեսանյութ)



22-08-2017 18:10:36   | ԱՄՆ  |  Հասարակություն
 


 
«Հայաստանում նույնիսկ 13 տարեկան աղջիկներից սկսած, փորձելու են պատվաստել պապիլոմա վիրուսի դեմ` վիրուսից բխող վտանգը չափազանցնելով (տեսանյութ)» վերտառությամբ հրապարակմամբ արդեն անդրադարձել ենք Հայաստանում մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) դեմ նախատեսված պատվաստումների խնդրին: Նկատի ունենալով ՄՊՎ դեմ պատվաստումների վտանգավորությունը, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը 2017թ. օգոստոսի 15-ին հարցմամբ հարցմամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին: Հարցմանը ս. թ. օգոստոսի 18-ին պատասխանել է ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը:
Ի պատասխան «Լույս»-ի 1-ին հարցի («ՀՀ-ում ե՞րբ է նախատեսվում սկսել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստումները և որքա՞ն ժամանակ է այն տևելու (տարին, ամիսը, օրը)», պրն Զուլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ-ում մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստումը «նախնական նախատեսվում է ներդնել 2017 թվականի դեկտեմբեր ամսին: ՄՊՎ-ի դեմ պատվաստումների իրականացումը կրելու է շարունակական բնույթ` ինչպես Պատվաստումների ազգային օրացույցում ներառված ցանկացած պատվաստում»: Սա նշանակում է, որ պատվաստումն ինչ-ինչ պատճառով նախապես հայտարարված 2017թ. աշնանից տեղափոխվել է դեկտեմբեր, ընդ որում, դա դեռ նախնական որոշում է, կարող է ավելի շուտ սկսվել կամ ավելի ուշ:
Ավելի ուշագրավ է հիշյալ կենտրոնի 2-րդ հարցին («Առողջապահական ո՞ր կառույցն է կրելու պատասխանատվություն պատվաստումների հետևանքով քաղաքացիների մոտ առաջացած առողջական խնդիրների համար») ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի տված պատասխանը. «Պատվաստումից հետո դիտվող հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի վարումն իրականացվում է ոլորտը կանոնակարգող նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների համաձայն»: Հարցման մեջ խոսքը պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումից հետո պատվաստման ենթարկված անձանց մի մասի մոտ սպասելի առողջական խնդիրների, ըստ էության, ոմանց նույնիսկ ճակատագրերի խեղման մասին է, իսկ աշխատակազմի ղեկավարն ունենալով վտանգն ու սպասվող վնասի էությունը թաքցնելու միտում, դրանք ներկայացնում է իբրև հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր: «Հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր» կարելի է համարել այն դեպքերը, երբ պատվաստումը տվյալ անձանց մոտ արդյունավետ չի եղել, չի տվել նախատեսված արդյունքը, մինչդեռ տվյալ պարագայում խոսքը, կրկնում ենք, պատվաստման հետևանքով պատվաստվածներից մի մասի մոտ սպասելի առողջական լուրջ խնդիրների մասին է:
Ավելին. Նելսոն Զուլոյանը հարցման 2-րդ հարցին, ըստ էության, չի պատասխանել, քանի որ անբարեհաջող դեպքերի վարումը դեռ պատասխանը չէ այն հարցի, թե առողջապահական ո՞ր կառույցն է կրելու պատասխանատվություն պատվաստումների հետևանքով քաղաքացիների մոտ առաջացած առողջական խնդիրների համար:
«Լույս»-ի հարցման 3-րդ հարցին` «Արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստումները կատարվելու են պարտադի՞ր, թե՞ կամավոր հիմունքներով», ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարը տվել է հետևյալ պատասխանը.
«Հայաստանի Հանրապետությունում բոլոր պատվաստումները, այդ թվում նաև ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն իրականացվում են բժշկական հակացուցումներ չունեցող անձանց` վերջիններիս, ինչպես նաև անչափահասների ծնողների կամ անգործունակ ճանաչված անձանց օրինական ներկայացուցչի համաձայնության դեպքում»:
Պետք է իրականացվեն բժշկական հակացուցումներ չունեցող անձանց, սակայն իրականում երբեմն կամ գուցե հաճախ պատվաստումներ են կատարվում նաև բժշկական հակացուցումներ ունեցող անձանց: Ի վերջո, պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների պարագայում խոսքը ոչ միայն տվյալ պատվաստանյութի հակացուցումների, այլև կողմնակի հետևանքների մասին է: Ինչ վերաբերում է պատվաստումների կամավոր բնույթ ունենալուն, ապա հանրությանը կոչ ենք անում թույլ չտալ, որ դրանք իրականում կրեն կամավոր-պարտադիր բնույթ:
Հիշյալ կենտրոնի հարցին, թե «Ի՞նչ պատվաստանյութեր են օգտագործվելու (պատվաստանյութի անվանումը, արտադրող ընկերությունը, արտադրող երկիրը)», պրն Զուլոյանը պատասխանել է. «ՀՀ-ում ՄՊՎ-ի դեմ պատվաստումը նախատեսվում է իրականացնել «Գարդասիլ» արտադրական անվամբ պատվաստանյութով (արտադրող ընկերություն` Մերկ /Merck/, երկիր` ԱՄՆ)»:
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը նույն փաստաթղթով ՀՀ առողջապահության նախարարին խնդրել է տրամադրել արտադրողի կողմից տրված պատվաստանյութի պաշտոնական ընդհանուր բնութագիրը, ինչպես նաև «Դեղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված բժշկական կիրառման հրահանգը հայերեն լեզվով։
Շա՜տ հետաքրքիր է, որ պատվաստանյութի պաշտոնական ընդհանուր բնութագիրը և կիրառման հրահանգը տրամադրելու փոխարեն, ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարը պատասխանել է.
«ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի կիրառման հրահանգը և արտադրողի կողմից տրված պաշտոնական ընդհանուր բնութագիրը հնարավոր է տրամադրել պատվաստանյութի երկիր ներմուծելուց հետո»:
Սա կատարյալ խայտառակություն է. ստացվում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է առաջիկա ամիսներին ԱՄՆ-ից ստանալ մեր 13 տարեկանից սկսած աղջիներին ներարկելու համար նախատեսված մի պատվաստանյութ, որի արտադրողի կողմից տրված պաշտոնական ընդհանուր բնութագիրը, ինչպես նաև կիրառման հրահանգը դեռ չունի: Իսկ գուցե ունի՞, պարզապես նպատակահարմար չի համարում այժմյանից տրամադրել հիշյալ կենտրոնին, հրապարակայնացնել դրանք, քանի որ պատվաստանյութի մասնավորապես պաշտոնական ընդհանուր բնութագրում կարող են այնպիսի տեղեկություններ լինել, որ երբ դրանք ջրի երես լողան, դժվար թե գտնվի որևէ մեկը, որ կամավորության սկզբունքով ցանկանա պատվաստվել կամ թույլ տալ, որ պատվաստեն իր երեխային, խնամարկյալին:
2017 թվականից Հայաստանում նախատեսվում է իրականացնել պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներ 13 տարեկան ու դրանից բարձր տարիքային խմբի աղջիկների մոտ` ամերիկյան  «Merck» ընկերության «Գարդասիլ» պատվաստանյութով: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի, 13 տարեկանում «Գարդասիլ»-ի առաջին դեղաչափը (դոզան) ներարկելուց 6 ամիս հետո նախատեսվում է նշված պատվաստանյութի 2-րդ դեղաչափի ներարկումը:
«Իրականում անվտանգությունը բավականին ապացուցված է»,- «Արարատ» հեռուստաընկերությանը վերջերս տված հարցազրույցում ասել է Գայանե Սահակյանը:
Իրականում ՀՀ առողջապահության նախարարության Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը կամ անտեղյակ է «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառման վտանգներին ու պատճառած վնասներին, ինչն այս պարագայում ուղղակի աններելի է, կամ պարզապես ստում է` փորձելով փափուկ բարձ դնել ՀՀ բնակչության գլխի տակ:
Թե առողջական ի՞նչ խնդիրներ և անդառնալի հետևանքներ կարող է առաջացնել հիշյալ պատվաստանյութը, ներկայացված է Stop-g7.com կայքի կողմից «ԱՎԵԼԻ ՔԱՆ 50 ՀԱԶԱՐ ԱՎԵՐՎԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ. ՊԱՊԻԼՈՄԱ ՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ «ԳԱՐԴԱՍԻԼ» ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ԶՈՀԵՐԸ ԱՄՆ-ՈՒՄ» վերտառությամբ հրապարակված տեսանյութում
«Մինչև «Գարդասիլ» պատվաստանյութի ներարկումը, նա երբեք չէր հիվանդացել, երբեք հիվանդանոց չենք դիմել»:
«Այս աղջիկներին զանգվածային պատվաստումներ կատարեցին դպրոցում, որից հետո նրանց մոտ սկսեցին առաջանալ առողջական խնդիրներ: Եվ նրանց թիվը տարեցտարի աճում է»:
2013 թվականին «Գարդասիլ» պատվաստանյութի առաջացրած ծանր հետևանքներից հետո Ճապոնիայի կառավարությունը դադարեցրեց պատվաստումներ կատարելու մասին քարոզչությունը:
ԱՄՆ կառավարության VAERS տվյալների բազայի համաձայն, գրանցվել է HPV (մարդու պապիլոմավիրուսի) վիրուսի դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների ավելի քան 50 000 դեպք: Մարդկանց մոտ գրանցվել են անպտղության դեպքեր, վերարտադրողական գործառույթի խանգարումներ, վիժումներ, մկանային ցնցումներ, նյարդային համակարգի խանգարումներ, արյան ճնշման փոփոխություններ, գլխացավեր, հոդացավեր և այլն:
Տեսանյութն ավարտվում է հետևյալ հարցադրմամբ` «Ո՞ւմ պատվերով և ո՞ր պաշտոնյաների կողմից են թիրախավորվել ապագա հայ մայրերը` մեր զավակները»:
«Գարդասիլ» պատվաստանյութի զոհերի վերաբերյալ մնացյալը` կից ներկայացվող տեսանյութում:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2554 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար
 

«Գարդասիլ»-ով պատվաստման վտանգավոր հետևանքները թեմայով կարդացեք նաեւ.

30-12-2017 «Գարդասիլով» պատվաստված 700 կին 160 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում Կոլումբիայի դատարանում. «Հետք»29-12-2017 Ստեր, կեղծիքներ` նույնիսկ չբերությամբ սպառնացող «Գարդասիլ»-ով մեր 13-ամյա աղջնակներին պատվաստելու համար (տեսանյութեր)21-12-2017 Եթե մենք լավ աշխատանք կատարենք, ապա նաև նոր պատվաստանյութերի միջոցով կկարողանանք կրճատել մարդկանց քանակը 10-15 տոկոսով (տեսանյութ)19-12-2017 Հայաստանի առողջապահության նախարարությունը խոստովանել է` իրականում ինքն էլ վստահ չէ «Գարդասիլ»-ով իրականացվող պատվաստումների անվտանգության հարցում (տեսանյութեր)19-12-2017 ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՆԱԽԱՐԱՐ ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼ ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ (տեսանյութ)15-12-2017 «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Լևոն Ալթունյանից պահանջում է՝ հրապարակային ներողություն խնդրել հայ աղջիկ երեխաներից15-12-2017 Տասներեքամյա աշակերտուհիների ծնողներն իսկապես մերժել են իրենց երեխաներին վտանգավոր «Գարդասիլ»-ով պատվաստումը, եթե չասենք, որ ընդվզել են…13-12-2017 Հերյուրանքների, ստի, կեղծիքի միջոցով փորձում են իրականացնել «Գարդասիլ»-ով վտանգավոր պատվաստումների ծրագիրը (տեսանյութեր)12-12-2017 «Գարդասիլը» չեն փորձաքննի, պատվաստումները չեն դադարեցնի. նախարարության պատասխանը11-12-2017 Հայաստանի առողջապահության նախարարը մինչև 15 տարեկան աղջնակների մինչև 25 տոկոսին, ըստ էության, անբարոյական է ներկայացրել կամ սեռական բռնության զոհ, տղամարդկանց մինչև 25 տոկոսին` մանկապիղծ (տեսանյութեր) 11-12-2017 Հայաստանի այսպիսի առողջապահության նախարար ունենալը խայտառակություն է, Լևոն Ալթունյանին օր առաջ պետք է պաշտոնանկ անել (տեսանյութ)11-12-2017 Իրականում ինչ են ներարկել աղջիկներին` «Գարդասիլ», թե՞… Հայաստանի առողջապահության նախարարության ծաղկաձորյան շոուն չունի ոչնչի արժեք (տեսանյութ)08-12-2017 Դպրոցներում ստորագրություններ են հավաքել` «Գարդասիլ» վտանգավոր պատվաստանյութով պատվաստման առնչությամբ. ահազանգ08-12-2017 «Գարդասիլ»-ով մեր երեխաներին պատվաստելու առնչությամբ հույժ կարևոր իրազեկում ծնողներին07-12-2017 Ահա այսպիսի խայտառակ իրողություն` գրեթե իբրև հրաշագործ ներկայացվող «Գարդասիլ»-ի վերաբերյալ (տեսանյութեր) 06-12-2017 «Գարդասիլ»-ի անվտանգության կլինիկական փորձարկումները խաբեական բնույթ ունեն (տեսանյութեր)02-12-2017 Յուրաքանչյուր բուժաշխատող, ով կհանդգնի առանց ծնողի համաձայնության ու ներկայության, «Գարդասիլ»-ով պատվաստել նրա 13-ամյա աղջկան, պատասխան է տալու01-12-2017 Եթե «Գարդասիլ»-ով պատվաստված աղջիկները չկարողանան ծննդաբերել (տեսանյութեր)27-11-2017 Հայաստանի առողջապահության նախարարությունը խոստովանել է` «Գարդասիլ»-ով պատվաստվելուց հետո 13-ամյա մոտ 1000 հայ աղջնակ մղկտալու է ուժեղ ցավից, մոտ 1500-ը ջերմելու է26-11-2017 ««Գարդասիլ»-ով ցուցադրական պատվաստում» այսօրվա շոուն չի կարող հասարակությանը հավատ ներշնչել, այս առումով առողջապահության նախարարության ջանքերը զուր են. լրացված (տեսանյութեր)23-11-2017 Մեր 13-ամյա աղջնակներին վտանգավոր «Գարդասիլ»-ով պատվաստելու առնչությամբ իբրև հանրային քննարկում կազմակերպված խայտառակ շոուն22-11-2017 Մեր 13-ամյա աղջնակներին «Գարդասիլ»-ով պատվաստելու հետ կապված առողջապահության նախարարի ու նախարարության ջրերը պղտոր են (տեսանյութեր)22-11-2017 Երբ գործի են դնում «Գարդասիլը» ատամներով պաշտպանող «դիպուկահարներին». «Իրավունք»21-11-2017 Հայաստանի ԱՆ 13-ամյա աղջնակներին «Գարդասիլ»-ով ՄՊՎ-ի դեմ պատվաստումների առնչությամբ հանրությունից թաքցնելու բան ունի (տեսանյութեր)21-11-2017 «Հայ աղջիկները փորձադաշտ չեն.Հայաստանում պատրաստվում են իրականացնել հականախագահական և հակասահմանդրական գործողություն».Ալեքսանդր Ամարյան (տեսագրություն)20-11-2017 ««Գարդասիլի» միջոցով դրսի ուժերը նպատակ ունեն ՀՀ-ում մեծացնել անպտղության մակարդակը».iravunk.com16-11-2017 Աղջիկները մահացել են «Գարդասիլ»-ով մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումից հետո, 14-ամյա աղջիկը՝ 2-րդ ներարկումից երկու շաբաթ անց (տեսանյութեր)14-11-2017 Ձեր 13-ամյա աղջնակները հիմա «Գարդասիլ»-ով պատվաստվելով, հետագայում կարող են զրկվել մայրանալու կարողությունից. հույժ կարևոր զգուշացում ծնողներին (տեսանյութեր)10-11-2017 Պարզ է, որ երկրում պատրաստվում է դավադրություն, և արդեն երևում է, որ ոչ միայն հայ ընտանիքի դեմ, դա դավադրություն է պետականության դեմ10-11-2017 SOS. «Երկրում դավադրություն է պատրաստվում. դավադիրները՝ կառավարության մեջ են» (տեսագրություն) 25-09-2017 «Գարդասիլ» պատվաստա նյութով մեր 13 տարեկան աղջիկների պատվաստումների աղետալի հետևանքները (տեսանյութեր)22-09-2017 «Գարդասիլ» պատվաստանյութով 13 տարեկան աղջիկների պատվաստումները հայկական գենը ոչնչացնելուն ուղղված քայլ է («Գարդասիլ» պատվաստանյութի զոհերը տեսանյութեր)14-09-2017 Պապիլոմա վիրուսի դեմ ՀՀ ԱՆ պատվաստումների ծրագրի վտանգավորության մասին07-09-2017 Եթե նույնիսկ 13 տարեկան աղջիկների ճակատագրերը խեղվեն, առողջապահության նախարարությունը բժիշկների պատասխանատվությամբ չի պրծնի (տեսանյութեր)22-08-2017 Հայաստանի հե՞րթն է եկել նույնիսկ երեխաներին «Գարդասիլ» պատվաստանյութի ներարկմամբ զոհեր տալու (տեսանյութ)18-08-2017 Հայաստանում նույնիսկ 13 տարեկան աղջիկներից սկսած, փորձելու են պատվաստել պապիլոմա վիրուսի դեմ` վիրուսից բխող վտանգը չափազանցնելով (տեսանյութ)