Էրդողանն իր կոչով նոր լիցք է տվել Գերմանիայի հետ հարաբերությունների լարմանը

19-08-2017 14:45:47   | Գերմանիա  |  Քաղաքական
 


 
Ըստ ԻՌՆԱ գործակալության հաղորդման, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցի ընթացքում խոսքն ուղղելով Գերմանիայում բնակվող թուրքերին, ասել է. «Մի քվեարկեք հօգուտ աջակողմյան ու ձախակողմյան ծայրահեղական կուսակցությունների, այդ թվում` Սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնյա-դեմոկրատական և Կանաչների կուսակցություններին, որոնք ենթադրում են, թե Թուրքիայի հետ թշնամություն անելով, կարող են ավելի շատ ձայներ շահել»:
Էրդողանը նաև հավելել է. «Ես Գերմանիա փախած 4500 ահաբեկիչների գործերն անձամբ փոխանցել եմ կանցլեր Անգելա Մերկելին, սակայն ոչ միայն որևէ դրական պատասխան չեմ ստացել, այլև նրանք պահանջել են ազատ արձակել երեք գերմանացի հանցագործների»:
Ժամեր անց արձագանքելով Թուրքիայի նախագահի  հայտարարությանը,  Գերմանիայի արտաքին գործերի նախարարը դատապարտել է այդ երկրի ընտրություններին Էրդողանի միջամտությունը:
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից