Մահացու վրաերթ Երևան-Երասխ ճանապարհին

18-08-2017 13:41:27   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Օգոստոսի 17-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 50-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1981 թ. ծնված Հենրիկ Ավանեսյանին և դիմել փախուստի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 
 


Հենրիկ Ավանեսյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ օգոստոսի 18-ին, ժամը 3.30-ին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է հետաքննություն:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից