Իսպանիայում ձերբակալել են Բարսելոնայի ահաբեկչության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող երրորդ անձին. aysor.am

18-08-2017 12:48:16   | Իսպանիա  |  Մամուլի տեսություն
aysor.am. Իսպանիայի Ռիպոլ քաղաքում ոստիկանները ձերբակալել են Բարսելոնայի ահաբեկչության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող երրորդ անձին, հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով El Pais-ին:
 


Հատուկ ծառայությունները շարունակում են փնտրել ևս երկու կասկածյալի: Նաև ստուգվում է երրորդ ֆուրգոնի մասին տեղեկությունը, որը, հնարավոր է, վարձակալվել է ահաբեկիչների կողմից հարձակումներ իրականացնելու համար:
 
Հինգշաբթի Բարսելոնայի կենտրոնում մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Միջադեպը տեղի է ունեցել տուրիստական վայր համարվող Ռամբլա հետիոտնային պողոտայում։
 
Զոհվել է 13 մարդ, կա 80 վիրավոր: Հարձակման ենթադրյալ կազմակերպիչներից մեկը ձերբակալվել է, մեկ այլ կասկածյալ սպանվել՝ ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: Պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից